«NG|YOUTH» | Արթուր Սեդրակյան

«NG|YOUTH» | Արթուր Սեդրակյան
Հուլիսի 14-ին «Նոր Սերունդ» եկեղեցու ընդհանուր երիտասարդկան ծառայության հատուկ հյուրն էր նախկին քրեական հեղինակություն, «Երբեք չասես ուշ է» գրքի հեղինակ Արթուր Սեդրակյանը:
Artur1.JPG
Փառաբանությունից հետո «NG|YOUTH» երիտասարդկան ծառայության առաջնորդ Գոռ Կարապետյանը ներկայացրեց հյուրին: Նա նշեց, որ Արթուրի վկայությունը ցնցել է շատերին և դեռ շարունակում է դիպչել բոլոր լսողների սրտերին: Նմանատիպ վկայությունները շատ մեծ պտուղներ են տալիս:
IMG_5058.JPG
Ողջույնի խոսքից հետո Արթուրը կոչ արեց երիտասարդներին ընտրել ճիշտ արժեքներ, հաստատուն մնալ այդ արժեքների վրա և չփոխարինել այդ ամենն աշխարհի կողմից արվող առաջարկներով:
Artur2.JPG
Նա մասնավորպես ասաց. «Կան արժքեներ, որոնք դառնում են կանգառներ մեր կյանքում: Մենք չպետք է թույլ տանք, որ սխալ արժեքները կանգնեցնեն մեր ընթացքը: Առաջին մարդկանց առաջարկված պտուղը դարձավ կանգառ նրանց կյանքի համար, թանապուրը դարձավ կանգառ Եսավի համար, բայց Մովսեսը նախընտրեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելը, քան «փարավոնի որդի» կոչվելը: Նրան առաջարկվող դիրքը չդարձավ կանգառ, այլ նա գնաց Աստծո կանչի ետևից»:
Artur3.JPG
Իր խոսքը Արթուրը համեմում էր հումորով և իր կյանքի տարբեր դրվագներով` վկայելով, թե ինչպես Աստված հպվեց իրեն բանտում, փոխեց ողջ կյանքը և հիմա օգտագործում է Իր փառքի համար:
Այնուհետև ներկաներից ոմանք իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին հյուրին, ինչին նա մեծ սիրով պատասխանեց: Հանդիպման ողջ ընթացքում տիրում էր ընկերական ջերմ մթնոլորտ, ինչըը խոսքն ավելի դյուրընկալելի էր դարձնում:
Հանդիպումը ավարտվեց աղոթքով, որին հաջորդեցին ջերմ հաղրդակցության մի քանի րոպեներ:
Artur4.JPG
Կարծիքներ
Մեր երիտասարդների մենթալիտետի համար նման վկայությունները շատ ազդեցիկ են ու կարևոր: Փառք եմ տալիս Տիրոջն Արթուր եղբոր և նրա նման շատերի համար, ովքեր այսօր իրենց կենդանի վկայությամբ Ավետարանն են քարոզում:
Ռաֆայել Խուդոյան
Շատ օգտակար խորհուրդ և հիշեցում ստացա Արթուր եղբոր այն խոսքից, որ հոգևոր բաներն են մնայուն, պետք չէ փոխարինել դրանք մարմնավորով: Աստված ցույց է տալու ծառայողի և չծառայողի տարբերությունը. Եսավի նման չծախե՛նք առաջնեկությունը:
Արամ Հովսեփյան
Հատկանշական է, որ Աստված կարող է անել այն, ինչը մարդկային մտածողությանը անհնար է թվում. Տերը կարող է 180 աստիճանով փոխել մարդուն՝ նրան մոլի հանցագործից նվիրյալ հավատացյալ դարձնելով:
Սաթենիկ Հովսեփյան

Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ նմանատիպ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ 18:00, նույն վայրում: Այդ օրը մեր հյուրը կլինի «Նոր Սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը:
«NG|YOUTH» երիտասարդկան ծառայություն



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ