Գոռ Կարապետյանը ծառայեց «Բարի Սամարացի» եկեղեցու երիտասարդներին
Դեկտեմբրի 19-ին «Նոր Սերունդ» եկեղեցու ծառայող Գոռ Կարապետյանը «Բարի Սամարացի» եկեղեցու երտասարդական ծառայության ավագ Կարեն Պողոսյանի հրավերով ծառայեց եկեղեցու երիտասարդներին:
Իր խոսքոմ Գոռը ներկայացրեց մի քանի տվյալներ ներկայումս աշխարհում կատարվող այլասրեվածությունների տարածման և օրինականացման վերաբերյալ՝ մատնանշելով , որ դա արվում է միտումնավոր և ծրագրավորված: Ուստի քրիստոնյաներս պարատավոր ենք աչալուրջ լինել, չհանդուրժել մեղքի տարածումը, չլինել անտարբեր, ավելին՝ նախահարձակ լինել Առաքյալի խոսքի համեմատ՝ « ...վրա հասիր, ժամանկին լինի, թե ժամանակից դուրս...» : Խավարի գործերի նկատմամբ այսօրվա անտարբերությունը վաղվա հավանության նախապայմանն է:
Մենք ամեն առիթ պետք է օգտագործենք Ավետարանը տարածելու համար, այդ թվում՝ համացանցը: Միայն «yandex» որոնողական համակարոգով ամեն ամիս հինգ հարյուր հազար անգամ փնտրվում է «Աստված», յոթ հարյուր հազար անգամ «դրախտ» , մեկ միլիոն երկու հարյուր հազար անգամ «մահ» բառերը: Ի՞նչ պատասխաններ են գտնում այս մարդիկ: Ի՞նչ նյութեր են կարդում: Նրանք միգուցե մեր շրջապատի մարդիկ են՝ ընկերները, գործընկերենրը, բարեկամները: Այլասերվածություններն այսօր թմբկահարվում են և անզիջում տարածվում, իսկ մենք՝ քրիստոնյաններս, հաճախ հապաղում ենք, բարդութավորվում, նույնիսկ ամաչում ենք Ավետարանը տարածելիս: Ժամանակն է գործի անցնելու:
Հանդիպման վերջում կոչ արվեց միաբան աղոթք անել, որպեսզի Տերն համարձակությունը տա Իր Խոսքը քարոզելու համար, ոչ թե պարզապես համարձակություն այլ «ամբողջ համարձակությունը», ինչպես Խոսքում է նշված (Գործք.4):
Ծառայությունը եզարփակվեց բարեխոսական աղոթքով, ինչից հետո Բարի Սամարցու երիտասարդները ջերմ սեղանի շուրջ հյուրասիրեցին նորսերունդցիներին:
Սեփ. լրատվություն