«Թագավորական պալատ»․ մանկական ամանորյա միջոցառում
Տարեմուտին «Նոր սերունդ» եկեղեցու մանուկների համար կազմակերպվել էր յուրահատուկ ամանօրյա միջոցառում:
Երեխաները հրավիրված էին «թագավորական պալատ», որտեղ նրանց սպասում էին հետաքրքիր անակնկալներ:
Տոնակատարությունը սկսվեց աղոթքով, որի ընթացքում հենց փոքրիկներն իրենք «թագավորական պալատ» հրավիրեցին թագավորների Թագավորին` Հիսուսին:
Մանուկներին ներկայացվեց աստվածաշնչյան հերոսներից մեկի` Զաքեոսի, կյանքը, որը հիմնովին փոխվեց, երբ նա անձամբ հանդիպեց Հիսուսին: Փրկչի հետ կենդանի հաղորդակցությունը բերում է մեր բնավորության մեջ փոփոխություն, շտկվելու, վատ գծերից ազատվելու ցանկություն:
Նախքան միջոցառումը երեխաները նամակ էին գրել Աստծուն և նշել, թե իրենց բնավորության, որ գիծը կուզեին, որ փոխվեր, ուստի խնդրել էին Հիսուսին օգնել իրենց:
Միջոցառման ընթացքում բացվեցին նամակները և երեխաների թագերին գրվեցին նրանց «նոր անունները»:
Փոխվելու ցանկությունն էլ հաստատվեց միաբան աղոթքով` անցած 2014 թվականի համար գոհանալով և նոր` 2015 թվականը, Տիրոջը հանձնելով:
Միջոցառումը ամփոփվեց Ձմեռ Պապիի գալով, ով մանուկների համար նվերներ էր պատրաստել:
Պատրաստեց Լիլիթ Ստեփանյանը
Սեփական լրատվություն