1 օրում 1.6 միլիոն մարդ ընդունել են Քրիստոսին

1 օրում 1.6 միլիոն մարդ ընդունել են Քրիստոսին
Շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ին աշխարհի միաժամանակ 27 երկրներում տեղի ունեցավ «Ավետարանը փոխում է» միջազգային վեցերորդ ավետարանչությունը:
Այս անգամ ավետարանչությանը մասնակցում էին Արգենտինան, Հայաստանը, Արուբան, Բրազիլիան, Վենեսուելան, Հաիթին, Հոնդուրասը, Դոմինիկյան հանրապետությունը, Իսպանիան, Կանադան, Կոլումբիան, Կուբան, Մեքսիկան, Նիկարագուան, Պանաման, Պարագվայը, Պերուն, Պուերտո-Ռիկան, Ռուսաստանը, Սալվադորը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ուկրաինան, Ուրուգվայը և Էկցադորը:
Նշենք, որ Հայաստանը, Դոմինկյան Հանրապետությունը, Պարագվայը, Ուրուգվայը և Ուկրաինան ավետարանչությանը մասնակցում էին առաջին անգամ:
Այս ավետարանչության նշանաբանն էր՝ «Միասին փրկենք մեկ միլիոն մարդու»: «Ավետարանը փոխում է» շարժման մամլո կենտրոնի տվյալներով, մեկ օրում Քրիստոսին ընդունել է 1 միլիոն 637 հազար մարդ:
Հաջորդ միջազգային ավետարանչությունը նախատեսված է 2014 թվականի Հոկտեմբերի 18-ին: Ավետարանչության նշանաբանը կլինի՝ «Միասին մեկ օրում փրկենք երկու միլիոն մարդու»:

Աղբյուրը՝ protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ