10 հիմնավորում, թե ինչու միայն Հիսուսը բավական է

10 հիմնավորում, թե ինչու միայն Հիսուսը բավական է
Անկախ այն բանից, թե ինչ անակնկալ է կյանքը նետում մեզ վրա, պետք է գիտակցել, որ միայն Հիսուսը բավական է:
Երբ անցնում ես ցավի միջով
«Օրհնյալ լինի Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, գթությունների Հայրը և բոլոր մխիթարությունների Աստվածը: Որը մեզ մխիթարում է մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ նեղության մեջ են, նույն մխիթարությամբ, որով մենք ենք մխիթարվում Աստծուց»: (2 Կոր. 1:3-4):
Երբ շփոթմունքի մեջ ես
«Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով»: (Փիլիպ. 4:7):
Երբ վախեցած ես
«Ուժեղացե՛ք ու քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և  նրանցից մի՛ զարհուրեք, որովհետև քո Տեր Աստվածը Ինքն է քեզ հետ գնում. Նա քեզ չի թողնի և քեզ չի լքի»: (Երկրորդ Օրինաց 31:6)
Երբ կոտրված ես
«Բժշկում է սիրտը կոտրվածներին և փաթաթում է նրանց վերքերը»: (Սաղմոս 147:3):
Երբ բեռնված ես
«Նրան թողեք ձեր բոլոր հոգսերը, քանի որ նա ձեր մասին հոգում է»: (Ա Պետրոս 5:7):
Երբ թույլ ես
«Նա հոգնածին ուժ է տալիս, կարողություն չունեցողի զորությունը՝ շատացնում»: (Եսայի 40:29):
Երբ քաղցած ես
«Բայց իմ Աստվածը ձեր բոլոր կարիքները պետք է հոգա Փառքի մեջ՝ Իր ունեցած հարստության չափով՝ Քրիստոս Հիսուսի միջոցով»: (Փիլիպ. 4:19):
Երբ հոգնած ես
«Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգստություն կտամ»: (Մատթեոս 11:28):
Երբ միայնակ ես
«Եվ Ես պիտի ընդունեմ ձեզ, և Հայր պիտի լինեմ ձեզ, իսկ դուք Իմ որդիներն ու դուստրերը պիտի լինեք,- ասում է Ամենակալ Տերը»: (2 Կոր. 6:18):
Երբ քեզ վիրավորում են
«Բայց Տերը հավատարիմ է, Նա կհաստատի ձեզ և կպահի չարից» (2 Թեսաղ. 3:3):
Աղբյուր՝ protestant.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ