20 խորհուրդ կարիերա սկսող երիտասարդներին: Ջեյսոն Նազար

20 խորհուրդ կարիերա սկսող երիտասարդներին: Ջեյսոն Նազար
Հանրահայտ Docstoc փաստաթղթերի էլեկտրոնային պահոցի հիմնադիր Ջեյսոն Նազարը ներկայացրել է իր կարծիքով հաջողության այն 20 խորհուրդները, որոնք 20 տարեկան երիտասարդները հաճախ չեն գիտակցում կարիեա կառուցելիս: Այս մասին գործարարը պատմել է Forbes-ին:

Ժամանակն անսահմանափակ չէ.
Շատ քիչ երիտասարդների եմ համդիպել, ովքեր ժամանակի բարձր զգացում ունեն հաջորդ մակարդակին անցնելու համար: 20 տարեկանում մտածում ենք, որ ունենք ողջ աշխարհի ժամանակը: Օգտագործիր հնարավորությունները, որ ունես այսօր, քանի որ ժամանակ կգա, երբ դրանք այլեւս չես ունենա:
Եթե անգամ տաղանդավոր ես, պետք չէ այն գերագնահատել
Հնարավոր է դու ընդունակ, կրեատիվ, խելացի երիտասարդ ես, սակայն անկախ արժեքից հում նյութը պարզապես կորած պոտենցիալ է: Անգամ ամենատաղանդավորները հաջողության հասնելու համար անընդհատ եւ տանջալից աշխատանք են կատարել:
Մենք ավելի արդյունավետ ենք առավոտյան
Հետահայաց նայելով անցած ճանապարհին՝ հասկացել եմ, որ մենք ավելի արդյունավետ ենք աշխատում օրվա վաղ ժամերին:
Սոցիալական մեդիան կարիերա չէ
Սոցիալական մեդիան պարզապես մարկետինգի գործառույթ ունի, այն ավելի շատ օգտատերեր եւ եկամուտ ստանալու միջոց է:
Վերցրու հեռախոսը
Դադարիր թաքնվել համակարգչի հետեւում: Բիզնեսը հեռախոսով է արվում եւ անձամբ: Դա պետք է քո առաջին բնազդը լինի՝ խոսել իրական մարդու հետ:
Մի սպասիր մինչեւ կասեն, թե ինչ անես
Երբեք առաջ չես գնա՝ սպասելով, որ ասեն, թե ինչ անես: «Ոչ ոք չի խնդրել ինձ անել սա» ասելը ձախողման երաշխավորված բաղադրատոմս է:
Պատասխանատու եղիր սխալներիդ համար
Կարիեայի սկզբում մարդիկ շատ սխալներ են անում, սակայն չպետք է պաշտպանական դիրք գրավել սխալ դատողություններ անելու համար: Դադարիր ձախողումներդ արդարացնել: Դու առաջ կգնաս միայն սխալներից քաղած դասերով:
Պետք է պատրաստ լինել դժվար աշխատանքի
Կարիերայի սկզբում այնպիսին մարդու մոտ աշխատելը, ով գերազանցություն է պահանջում եւ ամեն օր ընդլայնում է հնարավորություններիդ սահմանը, ամենաամուր հիմքը կլինի հետագա կարիեայի համար:
Մտիր առաջինը եւ դուրս եկ վերջինը
Այս խորհուրդը տալիս եմ կարիեայի սկզբում գտնվող բոլոր երիտասարդներին: Դու աճելու ավելի շատ տեղ ունես, քան մյուսները եւ դու ապացուցելու բան ունես: Առաջ գնալու միակ հաստատ ճանապարհը բոլորից ավելի աշխատասեր լինելն է:
Ամեն տարի աշխատանքը փոխելը լավ չէ
1 տարվա աշխատանքը չի ապացուցում, որ այնքան տաղանդավոր ես, որ տվյալ ընկերությունում այլեւս աճելու տեղ չունես: Դա ցույց է տալիս, որ այնքան էլ կարգապահ չես սովորելու գործընթացն ավարտին հասցնելու համար: Ցանկացած նոր գործում փորձառու դառնալու համար առնվազն 2-3 տարի է անհրաժեշտ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ