2016թ.-ի ծառայողական վերջին հանդիպումը
Դեկտերմերի 21-ին կայացավ Նոր սերունդ եկեղեցու 2016թ.-ի ծառայողական վերջին հանդիպումը: Այն սկսվեց միաբան աղոթքով: Ծառայողները՝ հովվի առաջնորդությամբ, գոհություն հայտնեցին Տիրոջից 2016թ.ի համար՝ տարվա ընթացքում կատարված բոլոր հրաշքների, աղոթքների պատասխանների, վերստին ծնվածների, եկեղոցու աճի և ընդլայնման համար:
Եվ չնայած նրան, որ տարին ուղեկցվել է նաև որոշ դժվարություներով ու փորձություններին, Աստված պաշտպանում է, էլ ավելի է զորացնում, ամրապնդում եկեղեցին՝ բարձրացնելով նրան նորանոր հարթությունների վրա և ամեն բան բարու գործակից դարձնում: 2017 թ-ը հռչակվեց ընդլայնման, ծառայության, ավետարանչության և աղոթքի տարի:
Աղոթքից հետո հովիվ Տիգրան Թադևոսյանը, անհատապես հորդորելով, խրախուսելով յուրաքանչյուր ծառայողի՝ նրանց կատարած և հետագա ծառայությունների համար, օրհնեց ու իր սրտի բարեմաղթանքներն ուղղեց նրանց, որպեսզի 2017 թվականին լցված լինեն էլ ավելի սիրով, անկեղծությամբ, ուրախությամբ, որն էլ կբերի պտղաբերություն:
Երեկոն շարունակվեց ջերմ, ուրախ, մտերմիկ շփումով և հաղորդակությամբ: