4 պատճառ կիրակի օրը եկեղեցի գնալու համար

4 պատճառ կիրակի օրը եկեղեցի գնալու համար

Հուլիսի 26-ին կիրակնօրյա ծառայությանը իր խոսքով եկեղեցուն դիմեց Գոռ Կարապետյանը՝ եկեղեցի հաճախելու կարևորության և անհրաժեշտության մասին:

Եկեղեցին Աստծո ժողովուրդն է: Տերը ստեղծել է Իր մարմինն ու ասել՝ մնացեք Երուսաղեմում, որտեղից, որպես ճշմարիտ քրիստոնյաներ, դուրս մնալու իրավունք չունենք, հետևաբար չունենք ընտրություն եկեղեցի գնալ կամ չգնալու միջև: Ահա մի քանի պատճառ, որոնք ավելին քան բավարար են կիրակի օրը քեզ եկեղեցի ուղղորդելու համար:

ԱՌԱՋԻՆ: Դա Տիրոջ պատվիրանն է.

Եւ Աստուած օրհնեց եօթներորդ օրը, եւ սրբեց նորան, որովհետեւ նորանում հանգստացաւ իր բոլոր գործքիցը, որ Աստուած ստեղծեց եւ արաւ։  Ծննդոց 2:3

Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։ Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա. Բայց եօթներորդ օրը՝ քո Տեր Աստուծոյ հանգստութեան օր է. Ելից 20:8-10
ԵՐԿՐՈՐԴ: Դա քրիստոնեական սովորություն է.
Եւ եկաւ Նազարէթ, ուր որ մեծացել էր. Եւ իր սովորութեան պէս շաբաթ օրը ժողովարանը մտաւ, եւ կանգնեց որ կարդայ։ Ղուկաս 4:16
Եւ չթողե՛նք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. Բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է։ Եբրայեցիներ 10:25
Մենք պետք է սովորություն ունենանք կիրակի օրը գնալ և երկրպագել Տիրոջը: Աշխարհն ունի իր սովորությունները, իսկ մենք ունենք մեր սովորությունները, որ բխում են ոչ թե մեզանից, այլ Աստծո խոսքից:
ԵՐՐՈՐԴ: Դա ամենպաշտպանված վայրն է երկրագնդում.
Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։ Մաթեոս 16:18
Այսօր աշխարհը գնում է կործանման, և մենք պետք է լինենք արմատական դիրքերի մեջ` մեղքի և անօրենության նկատմամբ, իսկ դա բխում է Տիրոջ տան մեջ բնակվելուց:
ՉՈՐՐՈՐԴ: Այնտեղ իմ կարիքը կա
Իրար բեռը վեր առէք, եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք։ Գաղատացիներ 6:2
Սորա համար իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք՝ ինչպէս անում էլ էք։ 1 Թեսաղոնիկեցիներ 5:11
Այլ իրար յորդորեցէք ամեն մէկ օր. Քանի որ այսօր է ասվում. Որ ձեզանից մէկը չխստանայ մեղքի խաբէութիւնովը։
Եբրայեցիներ 3:13
Ձեր կյանքի բոլոր կիրակիները գնացե՛ք եկեղեցի 
Այսօր շատ մարդիկ գերադասում են համացանցով քարոզներ լսելը կամ ընթերցելը, համացանցի միջոցով հոգևոր սնունդ ստանալը, քանի որ գուցե չեն հարմարվում եկեղեցիներին, կամ փնտրում են հեշտ տարբերակներ, և նրանց մոտ խաբկանք է ստեղծվում, որ Տիրոջ մարմնի մեջ են, իսկ այդ խաբկանքից էլ կեղծ բավարարվածություն է առաջանում, ինչը հեռացնում է Եկեղեցուց:
Մի քանի կողմնակի հետևանքներ կան, որոնք առաջանում են, երբ մարդիկ շատ են կենտրոնանում համակարգչային քրուստոնեության վրա: Ահա ամենավտանգավոր 7 հետևանքները.
Ժամանակի անտեղի վատնում
Իրականության ընկալման կորուստ
• Կախվածություն
Մեկուսացում
Հպարտացում
Անհաստատություն 
Ըմբոստացում
Եթէ քեզ մոռանամ, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի։  Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չյիշեմ. եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ։ (Սաղմոս 137:5,6) 
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ