4 պատճառ, որոնցից պետք է հրաժարվել՝ աղքատության անեծքից ազատվելու համար
Օրհնություն ստանալու համար պետք է քանդել նրա ճամփին կանգնած ամեն արգելք: Աստվածաշնչում բազմաթիվ անգամ հիշատակվում են այն պատճառները, որոնց վրա հիմնվում է աղքատության անեծքը: Ահա 4 պատճառ, որոնցից պետք է հրաժարվել:
1. Գողությունը: Եթե երբևէ գողացել ես կամ յուրացրել ուրիշի ունեցվածքը, ապաշխարիր, ներողություն խնդրիր, խոստովանիր ու եթե կարող ես՝ վերադարձրու գողացածդ:
2. Սուտ երդումը: Երբեք մի խոստացիր այն, ինչը չես կարող կատարել: Եթե խոստանում ես, ու չես կատարում, դու անեծքի առաջ դռներ ես բացում:
3. Պարտքերը: Պարտք մի վերցրու, խուսափիր ապառիկով ապրանք գնելուց: Վերադարձրու պարտքերդ՝ թեկուզ մաս-մաս:
4. Կոմունիզմի հոգին: Հեռացրու քեզնից այն մոլորությունը, որ աղքատությունը օրհնություն է: Մի քննադատիր հարուստներին, ովքեր հարստությունը ձեռք են բարել ոչ խարդախ ճանապարհներով: Քննադատելով հարուստներին՝ դու աստիճանաբար անցնում ես հարստությանը քննադատելուն:
Եվ որպես ամփոփում հիշիր. ամեն անեծքի պատճառը մեղքն է: Հիշիր գործածդ բոլոր մեղքերը, խոստովանիր դրանք, ապաշխարիր ու կազատվես ամեն անեծքից:
Տիգրան Թադևոսյան