4 տարի անց նույն օրը, նույն վայրում...

4 տարի անց նույն օրը, նույն վայրում...
Նոր սերունդ եկեղեցին աչքի է ընկնում ուրախ, զվարճալի, հետաքրքրաշարժ, ինտելեկտուալ և ակտիվ միջոցառումների կազմակերպման ծրագրերով և իրականացմամբ:
Երիտասարդների համար սպասված և ամենասիրելի սովորույթներից է դարձել ամառային պիկնիկների կազմակերպումը բնության գրկում: 
IMG_9427.JPG
 Եզրափակելով և ամփոփելով ամառային հանգիստների շարքը՝ օգոստոսի 28-ին երիտասարդները մեկնեցին Ջրվեժի անտառ միասին հաղորդակցվելու, զվարճանալու, ուրախ և օրհնված ժամանակ անցկացնելու համար:
IMG_9446.JPG
Նշանակալից էր այն հետաքրքիր փաստը, որ 4 տարի առաջ նույն օրը և նույն վայրում ևս կազմակերպված էր եղել պիկնիկ:  
IMG_9571.JPG
Ամեն, անգամ ծրագրերը լինում են յուրօրինակ և անմոռանալի: IMG_9592.JPG
Կիրակնօրյա ծառայությունից հետո քաղցած երիտասարդները միասին սեղան նստեցին,
IMG_9487.JPG
IMG_9594.JPG
ծանոթացան նոր անդամների հետ, դրան հաջորդեց պիկնիկի ակտիվ մասը:
IMG_9611.JPG
Խաղերից հետո նրանք դիմավորեցին կարևորագույն հյուրին՝ հովիվ Տիգրան Թադևոսյանին, ում հետ շարունակեցին երեկոն:
IMG_9595.JPG
Օրը ավարտվեց գոհության աղոթքով, փառք տալով Տիրոջը այդ հրաշալի օրվա, հաղորդակցման, յուրաքանչյուր ներկա գտնվողի և ամեն օրհնությունների համար: 
IMG_9717.JPG
Որքան գեղեցիկ ու բարի է երբ քույրերն ու եղբայները մեկ տեղ են լինում…
Սեփական լրատվություն 

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ