ԱՄՆ-ում տեղի ունեցավ Քըրք Քամերոնի «Unstoppable» (Անպարտը) ֆիլմի շնորհանդեսը
2013 թ. սեպտեմբեր 24-ին տեղի ունեցավ ամերիկացի քրիստոնեական դերասան , պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Քըրք Քամերոնի « Unstoppable » (Անպարտը) ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի 700 կինոթատրոններում, և տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմել է 2 մլն դոլար. հայտնում է քրիստոնեական մեգապորտալ invictory.com-ը՝ վկայակոչելով CharismaNews-ին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ վաճառվել է 150,000 տոմս: Ֆիլմի ցուցադրությանը զուգահեռ ներկայացվում է նաև Քամերոնի կոչը: Քանի որ շատերը դեռ չեն հասցրել դիտել ֆիլմը, նախատեսվում է հոկտեմբերի 3-ին 660 կինոթաթորոններում կրկին ցուցադրել այն:
Պետք է նշել, որ լսարանների կողմից հետաքրքրությունը ավելացավ այն բանից հետո, երբ Facebook-ը եւ YouTube-ը նախապես արգելափակեցին ֆիլմի թրեյլերը՝ անվանելով այն «վտանգավոր» և «վիրավորական»: Քամերոնի կողմնակիցները արձագանքել են սրան՝ դիմելով Facebook-ի եւ Youtube-ի ղեկավարություններին արգելքը հանելու խնդրանքով: Արդյունքում՝ արգելքը վերացվել է:
«Հեշտ է ուրախ լինել և հավատալ, որ քո կյանքում ամեն բան լավ կլինի, բայց երբ քո աշխարը սկսվում է փլվել, ինքդ քեզ հարց ես տալիս. «Իսկ ո՞ւր էր Աստված, երբ Նրա օգնությունն այդքան անհրաժեշտ էր»» -, ասել է Քըրք Քամերոնը ՝ խոսելով «Unstoppable» ֆիլմի բովանդակության մասին :
Աղբյուր՝ invictory.com