Աղոթող մայրերը

Աղոթող մայրերը

Մայրության և գեղեցկության տոնն այս տարի առանձնահատուկ էր «Նոր սերունդ» եկեղեցում: Գարնանային այս գեղեցիկ տոնին սկիզբ առավ նոր ծառայություն, որն ստացավ «Աղոթող մայրեր» անվանումը:

Ապրիլի 7-ի կիրակնօրյա ծառայությունից հետո Իրինա քրոջ հյուրընկալ տանը հավաքվեցին «Նոր սերունդ» եկեղեցու  մոտ երկու տասնյակ կանայք, նրանք, ում տարիքն անցել է 60 տարուց:

Հավաքված մայրերին ողջունեց եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը: Որպես իր ուղերձի հիմք հովիվն ընտրել էր սուրբգրային հետևայլ հորդորը.

«Նույնպես էլ պառավները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տվող. որ զգաստացնեն մատղաշ կանանց՝ լինել այրասեր եւ որդեսեր, խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստծո խոսքը չհայհոյվի»։ Տիտ.2:3-5:

Հենց այս հորդորն էլ դարձավ նոր ստեղծված ծառայության գաղափարական հիմքը: Տարեց կանանց սիրում են, հարգում ու մեծարում: Սակայն իրենք էլ ունեն իրենց առաքելությունը. իրենց ապրելակերպով ու վարքագծով նրանք պետք է ուղեցույց դառնան երիտասարդ կանանց համար, իրենց խորհուրդներով, խրատներով ու աղոթքներով օգնեն նրանց, քաջալերեն, ուղղորդեն դեպի քրիստոնեական առաքինի ապրելակերպ:

Իրենց օրհնություններով ու բարեմաղթանքներով հանդիպմանը առանձնահատուկ հմայք էին հաղորդում Նարինե Մխիթարյանն ու Նարինե Գասպարյանը: Նրանք հորդորեցին եկեղեցու բոլոր տարեց կանանց՝ մասնակցել «Աղոթող մայրեր» ծառայությանը:

IMG_0239.JPG

Տիրոջ ծրագրերն իրականացնելու համար տարիքը նշանակություն չունի: Դրա վառ ապացույցն էր եկեղեցու ամենատարեց կնոջ՝ մոտ 80 տարեկան Գոհար Գալոյանի վկայությունը: Այդ տարիքում անգամ նա իրեն  նվիրել է Աստծուն ծառայելուն՝ գրում է քրիստոնեական բանաստեղծություններ ու սաղմոսներ:

IMG_0275.JPG

Փառաբանության ու երկրպագության երգերով տարեց կանանց սրտերն ուրախացրին Հովիվներ Տիգրանն ու Հայկուհին, եկեղեցու փառաբանության խմբի անդամները, ծառայողները:

IMG_0249.JPGIMG_0254.JPG

Եղավ փոքրիկ հյուրասիրություն:

IMG_0271.JPG

Կանանց նվիրեցին ծաղիկներ ու բացիկներ: Ջերմ խոսքերով, փոխադարձ օրհնություններով ու աղոթքով էր հագեցված ամբողջ հանդիպումը:

«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ