Աղոթք՝ հավատով

Աղոթք՝ հավատով
Կասկածելով աղոթքի զորության մեջ, մենք կորցնում ենք այն: Սատանան ջանում է խլել մեզանից այն հույսը, որ աղոթքը արդյունավետ է: Սատանան ուզում է մոլորեցնել մեզ ստի ու անտեղի վախերի միջոցով:
Թեև Հովսեփի սպանված լինելը սուտ էր, բայց Հակոբը, լսելով այդ սուտը, ընկավ հուսահատության գիրկը: Հովսեփը կենդանի էր և բարգավաճում էր, սակայն նրա հայրը՝ հավատալով ստին, սգում էր:
Չհավատալուց առաջացած վախը կողոպտում է հավատացյալներին, խլելով ուրախությունն ու Աստծո նկատմամբ ունեցած վստահությունը: Աստված բոլոր աղոթքները չի լսում: Նա լսում է միայն հավատով աղոթքները: Աղոթքը թշնամու դեմ ունեցած մեր միակ զենքն է և այն պետք է գործածվի վստահորեն: Հակառակ դեպքում մենք չունենք այլ զենք սատանայական ստի դեմ:
Պատասխանի նշաններ չտեսնելով կարծում ենք, թե Աստված չի լսել մեզ: Բայց վստահ եղեք, որքան ուշանում է պատասխանը, այնքան կատարյալ կլինի վերջը: Ավելին, որքան մեծ է լռությունը, այնքան բարձր է հնչելու պատասխանը:
Մեր անհամբերությունն ապացուցում է, որ աղոթքից շատ բան չէինք սպասում: Մենք լքում ենք աղոթքի գաղտնի սենյակը և պատրաստվում ենք գնալ մեր ճանապարհով: Նույնիսկ կարող ենք ցնցվել, եթե Աստված պատասխանի:
Աբրահամը աղոթում էր զավակի համար և Աստված պատասխանեց նրան: Բայց քանի՞ տարի անցավ, մինչև նա վերցրեց որդուն իր ձեռքերի մեջ: Յուրաքանչյուր հավատով աղոթք լսվում է հենց աղոթքի պահին: Բայց Աստված վճռում և պատասխանում է Իր ժամանակին: Այնուհանդերձ, Նա ակնկալում է, որ մենք ուրախանանք կատարմանը սպասելիս, չունենալով անգամ խոստում կամ հույս: Բացի այդ, Նրա մերժումը գտնվում է Նրա սիրո քաղցրության մեջ: Եվ դա թույլ տալիս, որ ընկնենք կամ հուսահատվենք:
«Համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով խոստմունքն ստանաք» (Եբր.10:36)։

Դավիդ Վիլկերսոն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ