Աղոթքի շաբաթ Իրաքի քրիստոնյաների համար
Հոկտեմբերի 5-11-ը ողջ աշխարհի բողոքական համայնքներին կոչ է արվում օրը գոնե մի քամի րոպե տրամադրել աղոթելու համար Իրաքում բնակվող քրիստոնյաների վիճակի բարելավման համար:
Այս տարվա հունիսին «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Իրաքի հյուսիսային մի քանի շրջանները գրավելուց հետո ավելի քան 130 հազար քրիստոնյաներ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից և ապաստանել Քուրդիստանում:
«Open Doors» կազմակերպությունը օգնում է մոտ երեք հազար քրիստոնյա ընտանիքների, ամեն ամիս տրամադրելով սնունդ, հագուստ, ինչպես նաև ցուցաբերում է հոգևոր աջակցություն:
Աղբյուր` TBN-Armenia