Աստվածաշնչյան հանրագիտակ.Ահարոն

Աստվածաշնչյան հանրագիտակ.Ահարոն
Ահարոն
Մովսեսի և Մարիամի ավագ եղբայրը, որը ծնվեց, երբ իսրայելացիները Եգիպտոսում ստրկության մեջ էին։ Քանի որ Մովսեսը թլվատ էր, նրա փոխարեն Ահարոնը խոսեց եգիպտական փարավոնի հետ՝ նրան կոչ անելով հնազանդվել Աստծու պատվերին և իսրայելացիներին թույլ տալ հեռանալու իր երկրից։ Փարավոնը մերժեց, և Ահարոնն ու Մովսեսն էին, որ նրան նախազգուշացրին գալիք տասը պատուհասների մասին։ Եգիպտոսից փախուստի դիմելիս Ահարոնը հավատարմորեն աջակցեց Մովսեսին, սակայն Սինա լեռան մոտ Ահարոնն ընդառաջեց ժողովրդի պահանջներին և ոսկե հորթի արձան կանգնեցրեց, որ պաշտեն դրան։ Այնուհանդերձ, Աստված ներեց Ահարոնին և Իսրայելի առաջին քահանայապետը դարձրեց։Ահարոնը պատասխանատու էր պաշտամունքի հատուկ վրանի համար, որտեղ նա Աստծուն զոհեր էր մատուցում մարդկանց մեղքերի համար և աղաչում թողություն շնորհել։ Բայց Ահարոնը երբեմն նախանձում էր Մովսեսին որպես ժողովրդի առաջնորդի։ Ահարոնը մահացավ նախքան իսրայելացիների Քանան մտնելը, և քահանայապետ դարձավ նրա որդի Եղիազարը։
Ելք 4.14, 5.1-12.51, 28.1, 32.1, Թվ 20.23-29


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ