Ալեքսեյ Լեդյաևի սուրբծննդյան շնորհավորական ուղերձը

Ալեքսեյ Լեդյաևի սուրբծննդյան շնորհավորական ուղերձը
Շնորհավոր Սուրբ Ծնունդ
Հարգելի՛ ընկերներ, շնորհավորում եմ ձեզ այս հզոր տոնի առթիվ:
Ցանկանում եմ ձեզ Աստծո առատ օրհնությունները, քաջ առողջություն, խաղաղ երկինք և հրաշալի տոնական տրամադրություն:
Ժամանակը թելադրում է իրադարձությունները և այս անգամ իրադարձությունը հետևյալն է, որը չունի իր հավասարը: Իրադարձություն, որն ավարտեց Հին ուխտի դարաշրջանը, որից քաղաքակիրթ աշխարհում սկսվեց նոր ժամանակագրության դարաշրջան: Այսինչ իրադարձությունը, այսինչ տարին Քրիստոսի ծննդից հետո…
Եվ ինչ էլ չպնդեն գաղափարախոսական հակառակորդները, և ինչքան էլ չձգտեն վերափոխել պատմությունը, ոչ ոք չի կարող հերքել այդ փաստը: Այն ամենը, ինչ կատարվել է Սուրբ Ծննդից առաջ, համարվում է մեր թվարկությունից առաջ, իսկ այն, ինչ կատարվել է Ծննդից հետո անվանում են մեր թվարկության իրադարձություն: Դուք միայն պատկերացրեք, թե ինչքան հզոր և մեծ տոն է: 
 Այդ գիշեր երկնքի տակ հնչեցին երկնային փողերը և հրեշտակները հռչակեցին.
«Փառք Աստուծո բարձունքումը, և երկրի վրա՝ խաղաղություն, և մարդկանց մեջ հաճություն » ։
Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կլինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ 7 Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չկայ…(Ես. 9:6-7)
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Սուրբ Ծնունդը և Ամանորը:
Մի մոռացեք. Որտեղ Սուրբ Ծնունդ է, այնտեղ ամեն բան նոր է: Ե՛վ Նոր տարի, և՛ նոր ժամանակագրություն, և՛ նոր հաշիվներ, և՛ նոր ընկերներ, և՛ նոր հայտնություններ, նոր եկեղեցիներ, և՛ նոր փորձ ծառայություններում: Նա ամեն օր նորն է արարում:
Թող այս Սուրբ ծնունդը ընդլայնի հորիզոնները, բացահայտի մեծամեծ և անհասանելի բաներ, որ մենք չգիտեինք երեկ, բայց կիմանանք վաղը:
Կրկին՝ Աստծո առատ օրհնություններ, քաջ առողջություն և անսահման բարգավաճում:
 Ալեքսեյ Լեդյաև
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Աղբյուր՝ ledyaev.blogspot.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ