Ալեքսեյ Լեդյաևի ծառայությունները Վրաստանում

Ալեքսեյ Լեդյաևի ծառայությունները Վրաստանում

«Էականն այն չէ՝ Հայաստանում ենք, թե Վրաստանում: Ամեն տեղ մենք Աստծո Արքայությունում ենք». Ալեքսեյ Լեդյաև:

Վրաստան էր ժամանել «Նոր սերունդ» միջազգային շարժման հիմնադիր և առաքյալ, հովիվ Ալեքսեյ Լեդյաևը: Նրա հետ հանդիպելու, նրա ծառայություններին մասնակցելու համար Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հիսունից ավելի անդամներ հովիվ Տիգրան Թադևոսյանի հետ մեկնել էին Թբիլիսի:

001.jpg

Առաջին օրը՝ հոկտեմբերի 27-ին, Թբիլիսիի Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցու (հովիվ՝ Օլեգ Խուբաշվիլի) շենքում ցուցադրվեց «Ուխտի տապանակը» երաժշտական նախագիծը: Տեղի հավատացյալներն այն ընդունեցին  անկեղծ հետաքրքրությամբ: Հովիվ Ալեքսեյն իր բլոգում գրում է՝ «Այսպիսի բան նրանք առաջին անգամ էին տեսնում»:

37_gruzija1_011116.jpg

Ֆիլմի ցուցադրման հաջորդ օրը Թբիլիսիի «Կյանքի խոսք» եկեղեցում (հովիվ՝ Մամուկա Ջեբիսաշվիլի ) Ալեքսեյ Լեդյաևն իր պատգամը հղեց վրացի և հայ քրիստոնյաներին:

002.jpg

Քարոզվեց այն, ինչը մտահոգում է վերջին ժամանակներում, այն ապագայի մասին, որն Աստված պատրաստում է մեզ համար, արքայական քահանայության վերածննդի և սեփական հողի վերափոխման մասին: 

07_gruzija2_021116.jpg

«Աստված միավորում է քեզ՝ քո հողի հետ, և դու կլինես մեկ միության մեջ դրա հետ: Աստված կբժշկի այն, և այն կբերի մեծ պտուղներ»,- այսպիսին էր երեկոյի գլխավոր ուղերձը

003.jpg

Հաջորդ օրը առավոտյան իրականացավ Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու վաղեմի երազանքը՝ եկեղեցու անդամները հնարավորություն ունեցան առանձին հանդիպել առաքյալ Ալեքսեյ Լեդյաևի հետ,ով  կիսվեց իր ոգեշնչող խոսքով և ծառայեց իրենց:

004.jpg

Նաև իրենց հնարավորություն ընձեռնվեց կիսվել տպավորություններով, արտահայտել երախտագիտությունը, պատմել խնդիրների մասին:

005.jpg

«Ժամանակն է վերջ տալու ռոմանտիկ քրիստոնեությանը,- ասաց հովիվ Ալեքսեյն իր խոսքում:- Երբ դու գիտես, թե ինչպիսին պետք է լիներ աշխարհը, երբ տեսնում ես, որ այն չի համապատասխանում Աստծո մտահղացմանը, պիտի սկսես վերափոխել այն՝ կերակրես սովածներին, մխիթարես, բժշկես, Ավետարանը տարածես: Հիսուսը դրանով էր զբաղված»:

14885901_1812979175653743_1444579081_n.j

Նույն օրը երեկոյան Թբիլիսիի Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցու դահլիճում կրկին տեղի ունեցավ ընդհանուր ծառայություն: Դահլիճը լեփ-լեցուն էր:

006.jpg

Խոսքից հետո հովիվ Ալեքսեյը բեմ հրավիրեց ներկա բոլոր հովիվներին, աղոթեց նրանց համար և խնդրեց, որ իրենք էլ աղոթեն Վրաստանի, Հայաստանի, ամբողջ տարածաշրջանի արթնության ու բարօրության համար: 

007.jpg

Աղոթքից հետո հովվի հորդորով բոլոր հովիվները ողջագուրվեցին միմյանց հետ՝ դրանով վերջ դնելով որոշ անհամաձայնություններին ու նեղսրտությանը:

008.jpg

Նույն օրն ավելի ուշ տեղի ունեցավ հանդիպում մի շարք եկեղեցիների ավագ ծառայողական կազմերի հետ:

14936972_1812974052320922_780029614_n.jp

Կիրակի օրը բոլորը մեկնեցին Ռուսթավի քաղաքը՝ մասնակցելու  Ռուսթավի քաղաքի Ավետարանական-բողոքական եկեղեցում կազմակերպված (հովիվ` Խվիչա Չիտաձե)  հերթական միջեկեղեցական ծառայությանը:

010.jpg

Հայաստանից մեկնածները  նույն օրը վերադարձան հայրենիք:

011.jpg

«Սուրբ Հոգու պտուղներից ծանրացած ու խորը արմատներով մի հսկայական ծառ, որի պտուղներն արդեն հասել ու թափվում էին անձրևի նման, որ չէինք հասցնում ուտել, այլ հավաքել ենք մի մեծ զամբյուղի մեջ, որ ամիսներ շարունակ կապահովի հոգևոր վիտամինների ճիշտ աշխատանքը մարմնի մեջ»,- այսպես է ներկայացնում Ալեքսեյ Լեդյաևի հետ հանդիպումներից իր ստացած տպավորությունները «Նոր սերունդ» եկեղեցու ավագ ծառայող Նարինե Գասպարյանը:

03_gruzija2_021116.jpg

Իսկ Նարինե Մխիթարյանը գրում է.

«Նրա խոսքի հիմքում ընկած էր Աստծո սերը, որը մեզ տանում է դեպի ճշմարիտ ազատություն, ծառայություն, պտղաբերություն: Իր խոսքին հատկանշական էին հետևյալ թեմաները.

1) Սերը հավատքի մայրն է: Հավատք,որը գործում է սիրով:

2) Մենք պետք է պատրաստ լինենք մեր կողքին ունենալ մարդկանց և ծառայել մարդկանց, ովքեր նման չեն մեզ:

3) Աստված չի օգնում մեզ ծառայության մեջ, այլ մենք ենք ընդգրկված Նրա գործի մեջ՝ Իր գործը առաջ տանելու համար, դրա համար նրան պետք են հավատարիմ ու նվիրյալ մարդիկ:

4) Եկեղեցում պետք է բարձրացնել ճշմարիտ մարգարեական հոգի՝ հռչակումները»:

«Նոր սերունդ» եկեղեցին մեծ ակնկալիքներով սպասում է մյուս տարի Ռիգայում կառավարական մակարդակով կայանալիք Հայ-վրացական մշակույթի օրերին, որի նախաձեռնողներից է հովիվ Ալեքսեյ Լեդյաևը:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ