Ալեքսեյ Լեդյաևը պատմել է, թե ինչպես խուսափել խաբեությունից
Միջազգային քրիստոնեական «Նոր սերունդ» շարժման առաջնորդ Ալեքսեյ Լեդյաևը «Ազատություն» համացանցային հեռուստահաղորդման ուղիղ եթերում ապրիլի 2-ին պատմել է այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել խաբեության զոհ դառնալուց:
«Յուրաքանչյուր պետություն ունի իր լրատվամիջոցները, հետևաբար՝ նաև իր ճշմարտությունը: Ուկրաինան ունի իր ԶԼՄ-ները և իր ճշմարտությունը, Ռուսաստանն ունի իր ԶԼՄ-ները և իր ճշմարտությունը: Նույնիսկ Լատվիան ունի իր ճշմարտությունը: Բայց բացի երկրային պետություններից, կա նաև մի հավիտենական պետություն՝ Աստծո Արքայությունը: Այնտեղ նույնպես կա սեփական ճշմարտությունը: Ու եթե մենք չիմանանք Աստծո ճշմարտությունը, վաղ թե ուշ կդառնանք ապատեղեկատվության, քարոզչության, մտավոր աճպարարության զոհ»,- նշել է Լեդյաևը:
«Այսօր, ցավոք, հենց դա եմ տեսնում, թե ինչպես ինչ-որ մոլեգնած մեկը պաշտպանում է կամ իր նախագահին, կամ իր կուսակցությունը, կամ իր երկիրը: Իսկ ես ուզում եմ տեսնել ոչ միայն Ուկրաինայի, Ռուսաստանի կամ Ամերիկայի պատրիոտների: Ուզում եմ առաջին հերթին տեսնել Աստծո Արքայության պատրիոտների: Ցանկացած հայրենասիրություն հիմնված է այն պետության ճշմարտության վրա, որի պաշտպանությունը ստանձնել է մարդը: Ու մեծ ցավով տեսնում եմ, որ այսօր Աստծո Արքայության պատրիոտները քիչ են, որովհետև Աստծո ճշմարտությունը քիչ է հնչում»,- ասել է «Նոր սերնդի» առաջնորդը:
Ալեքսեյ Լեդյաևը նշել է նաև, որ «Աստծո ճշմարտության միակ կրողը Սուրբ Հոգին է, որ կոչված է խաբեությունը մերկացնելու և Աստծո ճշմարտությունը հռչակելու համար: Եվ որքան շատ է մարդը լցվում Սուրբ Հոգով, այնքան մեծանում են համատարած խաբեությունից ու կեղծիքից խուսափելու և ճշմարտությունը ճանաչելու նրա հնարավորությունները»:
Լեդյաևն ընդգծել է, որ ճշմարտությունը պետք է բարձրաձայնել. «Մարդը ուժեղ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ոչ միայն տիրապետում է ճշմարտությանը, այլև բարձրաձայնում է այն: Մենք չենք կարողանում զանգվածաբար բարձրաձայնել ճշմարտությունը և քարոզել այն: Այս պատճառով մարդը պետք է անձնական պատասխանատվություն կրի իր բառերի համար և բարձրաձայնի ճշմարտությունը»:
«Միշտ չէ, որ ճշմարտությունը շահավետ է և հարմարավետ: Սակայն եթե անգամ մեզ հալածեն դրա համար, կարծում եմ, որ այդ գինն էլ արդարացված է, քանի որ երկնքում մեծ պարգև է սպասվում դրա դիմաց»,- հավելել է Լեդյաևը:
Ուկրիանիայի «Նոր սերունդ» եկեղեցու ավագ եպիսկոպոս Անդրեյ Տիշչենկոն, ով նույնպես մասնակցում էր «Ազատություն» ծրագրին, Ալեքսեյ Լեդյաևի խոսքերին ավելացրել է. «Կարծում եմ, որ եթե ամեն եկեղեցում հարյուրավոր ու հազարավոր մարդիկ համաձայնեն ասել ճշմարտությունը և լինել ազնիվ մարդիկ, ապա դա կփոխի աշխարհը: Անգամ բժշկությունը, անգամ ազատագրությունը չեն փոխի այս աշխարհը: Այս աշխարհը կփոխի Ճշմարտությունը: Ասված է. «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եվ ճշմարտությունը ձեզ կազատի»:
Աղբյուրը՝ www.invictory.com