Ալկոհոլը խլում է կյանքից 18 տարի. գիտնականներ
Հետազոտողները հայտնաբերել են, որ ալկոհոլը ուռուցքաբանական հիվանդությամբ յուրաքանչյուր մարդուց միջին հաշվով խլել է 18 տարվա կյանք: Նրանք նաև ապացուցել են, որ ալկոհոլը վաղաժամ մահվան հիմնական գործոնն է:
«Ալկոհոլը մարդու օրգանիզմում քաղցկեղ չի առաջացնում, սակայն այն բավականին թերագնահատում են՝ որպես հիվանդության կատալիզատորներից մեկը, – նշել է հետազոտության համահեղինակ Թիմոթի Նաիմին՝ Բոսթոնյան համալսարանից, – մարդիկ պետք է իմանան քաղցկեղով մահվան դեպքում ալկոհոլի ազդեցության մասին, քանի որ սա ևս մեկ պատճառ է, թե ինչու այն չպետք է չարաշահել»:
Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել է քաղցկեղի 7 տարաբնույթ տեսակ: Պարզվել է՝ մահացությունների մոտ 4%-ը ուղղակիորեն կապված է ալկոհոլ գործածելու հետ: Բացի այդ, ապացուցվել է, որ, միջին հաշվով, կրծքի քաղցկեղից վախճանված 100 մարդուց 15-ը պարբերաբար ալկոհոլ է օգտագործել:
Պատճառը հավանաբար այն է, որ ալկոհոլը վնասում է ԴՆԹ-ի բջիջները: Իսկ օրական 3 բաժակից ավելին արդեն իսկ կարող է կանգնեցնել անդառնալի վտանգի առջև:
«Երբ խոսքը վերաբերում է քաղցկեղին, ապա ալկոհոլի օգտագործման անվտանգ չափաբաժին գոյություն չունի», – համոզված է Նաիմին:
Հավելենք միայն, որ հետազոտության արդյունքները հրապարակվել են «American Journal of Public Health» ամսագրում:
Աղբյուր՝ Crossnews.am