Ամեն բան հնարավոր է հավատացողի համար

Ամեն բան հնարավոր է հավատացողի համար


Աստված հավատքի Աստված է, և Նա հենց ինքը մեզ հավատքով վերստին ծնեց՝ Իր Խոսքի միջոցով: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ, գտնվելով եկեղեցում՝ Տիրոջ տանը, ապրում և քայլում ենք հավատքով, առաջին հերթին, որպեսզի  հավիտենական կյանքը ժառանգենք և երկինք գնանք: Եվ Հիսուս Քրիստոսը խաչի վրա վճարել է ամբողջ գինը՝  թե՛ մեր հավիտենական կյանքի, փրկության և թե՛ երկրային բարեկեցիկ կյանքի համար: Այսօր շատերը բարեկեցիկ կյանքիհամար ուրիշ ուղի են ընտրում, բայց մենք չպետք է առաջնայինը փոխենք երկրորդականով, քանի որ սատանայի գլխավոր նպատակն է մարդկանց խաբելով հեռացնել երկինք գնալու ճանապարհից: Մեզ ոչինչ և ոչ ոք չի կարող հեռու պահել մեր կարևորագույն ու բաղձալի նպատակին հասնելուց ու դրա համար հավատքի քայլերով մենք գնում ենք դեպի այն:   

«Թէև թզենին չ'ծաղկի, եւ որթերի վերայ բերք չ'լինի, ձիթենու արդիւնքը ստէ, եւ արտերը կերակուր չ'տան, կտրուի ոչխարը փարախիցը, եւ արջառ չ'լինի գոմերումը,  Սակայն ես Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ։ Տէր Եհովան իմ զօրութիւնն է, եւ իմ ոտները եղնիկներինի նման է անում. եւ ինձ իմ բարձր տեղերի վերայ է ման ածում» ։ (Ամբակում 3:17-18)

Մեր Տերը մեզ սիրում է ու մեր բարեկեցիկ կյանքի համար Իր կյանքն է տվել: Աշխարհ գալով՝ Նա ցույյց տվեց իր և Հոր կամքը: Հայրն ուզում է, որ մենք առողջ, օրհնված, ազատ, ուրախ ու երջանիկ լինենք: Տերունական աղոթքի մեջ անգամ «…Թող քո թագավորությունը գա ու լինի քո կամքը»  խոսքերը մարգարեական խոսքեր են: Իսկ ի՞նչ կա Տիրոջ թագավորության ու կամքի մեջ… Կա ազատություն, ցնծություն, չկա արտասուք, ցավ ու դառնություն:  Աստծո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է: Եթե Աստված ասել է, ուրեմն հնարավոր է, որ երկրի վրա մենք արքայությունը ապրենք: 
Որքան էլ որ դժվարությունը բարձր սարերի պես մեծ է, հավատա. Աստծո խոսքն ասում է, որ Ամեն բան հնարավոր է հավատացողի համար:  Նա, ով ծնվել է Աստծուց, ծնվել է այս աշխարհին հաղթելու համար: Եվ մեր մեծագույն հաղթությունն այն է, որ մենք հավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին:  
«Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը։  Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է» ։  (1Հովհ. 5:4)  
Երբ Աստված մեզ վերստին ծնեց, Իր հավատքը Իր խոսքի միջոցով դրեց մեր սրտի մեջ, և Նա ուզում է, որ այդ հավատքը մենք գործի դնենք: Դա մեր կյանքի շարժիչ ուժն է: Սակայն կան խանգարող բաներ, որ չեն թողնում մեզ ստանալու այն, ինչ Աստված արդեն կատարել է մեզ համար:  Աստված երբեք չի ստում: Եթե անգամ դու դեռ չես ստացել քո խնդրի լուծումը, իմացիր, որ Աստված արդար և սուրբ ճշմարտության Աստված է, Նրա  ամեն մի խոսքը այո և ամեն է: Աստված մեր բոլոր խնդիրները լուծել է ու մենք ամեն բան կարող ենք հավատքով: Գրված է, որ Հիսուս Քրիստոսի վերքերով մենք բժշկվել ենք:
Ծննդոց գրքում, երբ Աստված մենակ էր գործում, ինքը՝ սուրբ երրորդությունով, ևԵրբ Հայրը արձակում էր Խոսքը, Նա տեսնում էր, որ դա բարի է և կատարված: Որովհետև յուրաքանչյուր խոսք ասելիս՝ Աստված հավատում էր Իր ասած խոսքին: Եվ Տերն ասում է, որ մենք նույնպես առանց երկմտելու սարի պես կանգնած խնդիրներին, ասենք, որ հեռանան ու ծովն ընկնեն: (Մարկ 11:21-23)
  Երբ մենք նայում ենք սարերին մեր մեջ վախ ու տագնապ է առաջանում,  ու այդ սարը խանգարում է մեզ տեսել մեր առջևում կանգնածին, ով ասում է մեզ,- «Արի ինձ մոտ, և ես քեզ հանգստություն ու խաղաղություն կտամ» : 
Աստծո Խոսքը միակ հաստատուն հենարանն ու հիմքն է, որի վրա մենք կարող ենք կանգնել : Մենք պետք է ընտրենք այն ճանապարհը, որ Աստված է դնում մեր առջև: Երկմտանքի մեջ ընկնելիս, երբ չգիտենք թե ինչպես գործել, որ ճանապարհը ընտրել, գալով Տիրոջ առաջ, եթե խնդրենք ու աղոթենք, Աստված կամենալն ու կատարելը Սուրբ Հոգու միջոցով կդնի մեր սրտի մեջ, Նա պատասխանող, հավատարիմ ու բարի Աստված է: Տերը մեր բոլորր տեսակի խնդիրների համար ելք ունի: Ընտրիր մեկ ելք, մեկ Ճանապարհ, ամբողջովին հենվիր Նրա վրա, ու Տերը քեզ պատասխան կտա:
Սեփական լրատվություն 



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ