Ամեն բան իր գինն ունի

Ամեն բան իր գինն ունի
«Իմաստություն ձեռք բեր, հանճար ձեռք բեր, մի՛ մոռանա ու բերանիս խոսքերից մի՛ շեղվիր»: Առակ.4:5:
Եթե ուզում ես իմաստություն ձեռք բերել, պետք է չշեղվես Աստծո խոսքերից: Ուրեմն պետք է իմանաս Նրա Խոսքը, որպեսզի պահես ու չշեղվես: Որպեսզի ստանաս իմաստություն և օրհնություն, պետք է ինքդ քեզ պատրաստես դրան:
«Եւ նոր գինին էլ հին տկերի մէջ չեն ածիլ. Ապա թէ ոչ՝ տկերը կ’պատառուին՝ եւ գինին կ’թափուի, եւ տկերը կ’կորչին. Այլ նոր գինին նոր տկերի մէջ կ’ածեն, եւ երկուսն էլ կ’պահուին»։ Մատթ.9:16:
Տիկը մեր ուղեղն է, գինին՝ նոր միտքը, իմաստությունը: Հին ուղեղով, հին բնավորությամբ նոր միտք չես ստանա: Ուղեղը նորոգելու համար պետք է իմանալ Աստծո Խոսքը, կարդալ այն ու աղոթել:
Սպասել, թե իմաստությունն ու օրհնությունը իրենք իրենց կտրվեն՝ մոլորություն է: Ամեն բանի համար պետք է վճարել, ամեն բան իր գինն ունի: Ի՞նչ է պետք վճարել իմաստության դիմաց: Պատասխանը տալիս է Գիրքը.
«Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերումը Տիրոջը»։ Եփես.5:19:
Ահա և մեր անելիքը: Իմաստություն և օրհնություն ստանալու համար պետք է կարդալ Խոսքը, իմանալ այն, գոհանալ Տիրոջից և մեր սրտերում երգեր ու սաղմոսներ երգել Նրան:
«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը հուլիսի 13-ի կիրակնօրյա պատգամում մանրամասն վերլուծեց ու բացահայտեց իմաստություն ու օրհնություն ստանալու եղանակները, աստվածաշնչյան մի շարք խոսքերի միջոցով հիմնավորելով, որ իմաստությունը տրվում է միայն որոշակի գին վճարելու, որոշակի քայլեր ձեռնարկելու դեպքում:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ