Բորբոքի՛ր կրակը
«Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ»: Հակոբոսի 4: 8
Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ խորասուզվել էիր Խոսքի մեջ և որքան հիացած էիր Աստծո գործերով: Հիշո՞ւմ ես, որ անհամբերությամբ ուզում էիր կարդալ Աստվածաշնչի հաջորդ գլուխը կամ լսել վերջին ուսմունքի ձայներիզը: Գոյություն ունի միայն մի բառ, որով կարող եմ նկարագրել այդ վիճակը: ՏԱՔ: Քո վերստին ծնված հոգին վառվում էր Աստծո համար:
Երբ Քենեթն ու ես առաջին անգամ լսեցինք հավատքի ուղերձը, մենք այդպիսին էինք: Մենք
այնպես կրակոտ էինք, որ աշխարհում ուրիշ ոչ մի բան չեր հետաքրքրում մեզ: Մենք սովորել
էինք, որ կարող ենք Սաստծո Խոսքին վստահել այնպես, ինչպես ամենամտերիմ ընկերոջ խոսքին
կվստահես, և քաղցած պրպտում էինք այն ամենը, ինչ Նա խոստացել էր մեզ Իր Խոսքում:
Այդ ժամանակ կարծես Աստծո Խոսքը կարդալուց բացի այլևս ոչինչ չէի անում: Ես կարդում
էի հավատքի գիրքը: Ձայնագրություններ էի լսում: Ես նվիրված էի, միայն և միայն հետաքրքրված
էի Աստծո Խոսքով:
Բայց հետզհետե դա փոխվեց: Սկզբում ես չէի էլ գիտակցում, որ նման բան է կատարվում: Այնուհետև
Սուրբ Հոգին սկսեց աշխատել ինձ հետ և ցույց տալ, որ գոլ (սառն) եմ դարձել: Ես թույլ
էի տվել, որ կրակը մարեր: Ճիշտ է, շարունակում էի կարդալ Խոսքը, բայց կորցրել էի իմ
խանդավառությունը:
Գուցե դու էլ նման փորձառություն ունես: Եթե այդպես է, ուրեմն թույլ տուր ասել, թե
ինչպես վերադարձնել կրակը: Այն գործեց ինձ համար, կգործի նաև քեզ համար:
Աստծո Խոսքն ասում է, որ մոտենանք Իրեն, և Նա էլ կմոտենա մեզ: Դա անելու համար նախ
և առաջ դու պետք է մի կողմ դնես բոլոր այն բաները, որոնք գողանում են քո ժամանակը:
Վայելի՛ր Նրա Խոսքը : Նորից ջանասե՛ր դարձիր: Եթե ուշադրությունդ Աստծո գործերին տաս,
շուտով Աստծո հանդեպ քո ցանկությունը կմեծանա: Քո ցանկությունը կգնա քո ուշադրության
հետքերով: Որքան շատ ժամանակ հատկացնես ինչ-որ բանի, այնքան ավելի շատ ցանկություն
կունենաս ուշադրությունդ դրան տրամադրելու համար:
Ես դա քեզ կարող եմ ցույց տալ իրական սկզբունքի օրինակով: Եթե դու գոլֆ ես խաղում,
կարող ես ամիսներով չմտածել դրա մասին, բայց մեկ օր որոշես գնալ ու մեկ-երկու ռաունդ
գոլֆ խաղալ: Հաջորդ օրը գուցե նորից ցանկանաս խաղալ: Որքան շատ խաղաս, այնքան ցանկությունդ
ավելի կմեծանա:
Նույն բանը կկատարվի հոգևոր ոլորտում: Քո հոգու ցանկությունը կհետևի նրան, ինչի վրա
դու ժամանակ ես անցկացնում: Սկսի՛ր կառուցել անձդ Հոգով աղոթելու միջոցով: Հավատա՛
և արա՛ այնպես, ինչպես Աստված է ասում քեզ: Եվ շատ չանցած՝ այն կայծը, որը նշմարվում
էր քո հոգում, նորից կմեծանա և կդառնա Օրհնության (լափող) ԿՐԱԿ:
Գլորիա Քոփլանդ