Ամերիկացիների մեկ երրորդը հավատում է, որ Սիրիայի պատերազմը աշխարհի վերջի նախանշան է
Ամերիկացիների մեկ երրորդը հավատում է, որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը ժամանակների ավարտի նախանշաններից է:
Համաձայն մկրտական LifeWay հաստատության հեռախոսային հարցման, հարցվողների 32%-ը համամիտ է «Սիրիայի մարտական գործողությունները Հայտնության Գրքի մարգարեությունների մասն են» պնդմանը: 26 %-ը ընդունում են, որ «Սիրիայի պատերազմին Ամերիկացիների միջամտությունը կհանգեցնի Արմագեդոնի»: Հարցվողների 18 %-ը կարծում են, որ աշխարհի վերջը կգա դեռ իրենց կյանքի օրոք:
Կանանց 36%-ի և տղամարդկանց 28 %-ի մոտ Սիրիայում ամերիկացիների ռազմական գործողությունները հիշեցնում են աստվածաշնչյան մարգարեությունները: Իրենք իրենց քրիստոնյա համարող և ամսական առնվազն մեկ-երկու անգամ եկեղեցի հաճախող հարցվածների 51 %-ը զուգահեռներ են անցկացնում Հայտնության Գրքի և սիրիական պատերազմի միջև:
18-ից 29 տարեկան ամերկացիների 24 %-ը վստահ են, որ աշխարհի վերջը կգա իրենց կյանքի օրոք: 65 տարեկանից բարձր քաղաքացիների մոտ այդպես կարծողներն ավելի քիչ են՝ 15%:
LifeWay հաստատության նախագահը զարմացած է հետազոտության արդյունքներով: Իրաքում կամ Աֆղանստանում Ամերիկայի ռազմական միջամտությունը նման կարծիքների տեղիք չէր տվել: Սակայն Սիրիան առանձնահատուկ նշանակություն ունի՝ Դամասկոս քաղաքի անունը բազմաթիվ անգամ հիշատակվում է Աստվածաշնչում:
Աղբյուր՝ maranatha.org