Ամերիկուհի ծառայողը Հայաստանի կանանց համար
Օրերս Հայաստան էր ժամանել ամերիկացի կին ծառայող Մերլին Թաքը (Marilyn Tuck): Նրա այցելության նպատակն էր ծառայել երիտասարդ կանանց և աղջիկներին աղոթքով, քրիստոնեական հորդորներով ու պատգամներով:
Մերլինի և «Նոր սերունդ» եկեղեցու քույրերի միջև ջերմ բարեկամության սկիզբը դրվել էր դեռևս անցած տարի՝ Մերլինի Հայաստան կատարած այցի ընթացքում: Այն ժամանակ «Նոր սերունդ» եկեղեցու ավագ ծառայող Նարինե Մխիթարյանի և Մերլինի միջև ստեղծվել էր հզոր հոգևոր կապ: Փախադարձ բարեմաղթանքներից ու օրհնություններից բացի նրանք փոխանակել էին նաև էլեկտրոնային հասցեները: Մերլինը Նարինեին գրում էր, որ փափագում է կրկին հանդիպել «Նոր սերնդի» քույրերի հետ: Եվ ահա, ցանկությունն իրականություն դարձավ:
Հատկանշական է, որ վերին նախասահմանությամբ հանդիպումը տեղի ունեցավ անմիջապես ապրիլի յոթից հետո, երբ «Նոր սերունդ» եկեղեցում սկիզբ էր առել «Աղոթող մայրեր» նոր ծառայությունը: Մերլինը նույնպես կողմնակից է այն մտքին, որ երիտասարդ կանանց և աղջիկների խնամակալությունը պետք ստանձնեն տարեց կամ առնվազն միջին տարիքի կանայք, որոնք վաղուց հաստատվել են հավատի մեջ և իրենց փորձով, հավատով ու հեղինակությամբ իսկապես կարող են ուղեցույց լինել երիտասարդներին: Այս մտքի հետ համաձայնեցին եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը և բոլոր ներկաները:
Մեկնելուց հետո Մերլին Թաքն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երախտապարտ եմ Նարինե Մխիթարյանին և Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու սիրելի կանանց: Ես երբեք չեմ մոռանա ձեզ հետ անցկացրած հիասքանչ պահերը: Շնորհակալ եմ ձեր ջերմ ընդունելության, անուշ հյուրասիրության, Հոգով լեցուն աղոթքների և նվերների համար: Որքա՜ն օրհնված եմ ձեզանով: Սիրում եմ ձեզ՝ Նարինե և «Նոր սերնդի» բոլոր թանկագին կանայք»:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն
Կարծիքներ (1)
Աշոտ
Apr 13, 2013 | 23:38
Թող Աստված օրհնի Մերլինին, Նարինեին և «Նոր սերունդ» եկեղեցու բոլոր թանկագին կանանց: