Անապատում ջրեր են բխելու

Անապատում ջրեր են բխելու
Մայիսի 31-ին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու բանախոսը եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն էր: Նա խոսեց հավատի մասին, այն մասին, որ Տիրոջ մասին խորհելու պատճառով կենդանի ջրերի աղբյուրներ կբխեն քո կյանքում և կստանաս Աստծո խոստումները:
Հավատը չերևացած բաների ապացույցն է: Հավատացողները հավատով ստանում են Աստծո բոլոր խոստմունքները:
Հավատալ` նշանակում է միտքը ուղղել մի բանի վրա, որը դեռ չկա: Անընդհատ մտածելով դրա մասին, այն մի օր իրականություն կդառնա:
Հավատով կարելի է մանր բաները մեծացնել: Դրական լինեն դրանք, թե բացասական, եթե մշտապես մտածում ես դրանց մասին, դրանք գալիս են քո կյանքի մեջ: Նույնիսկ անեծքի դեպքում. Եթե համոզված ես, որ անեծք կա քո կյանքում, հավատով աղոթիր, քանդիր այդ անեծքը, հավատա, որ այն քանդված է և այլևս մի մտածիր դրա մասին, մի կենտրոնացիր դրա վրա:
Մարդիկ, ովքեր ժամանակ են տրամադրում Աստծո Խոսքը կարդալուն, մտածում են Նրա մասին, պատկերացնում են, Աստծո խոստումները կատարվում են նրանց կյանքում:
Հավատը իրականանում է Սուրբ Հոգու միջոցով.
«Հույսն էլ չի ամաչեցնում. որովհետեւ Աստուծոյ սերը փռուած է մեր սրտերի մէջ Սուրբ Հոգու ձեռով՝ որ տրուեցաւ մեզ»: Հռոմ.5:5:
Սուրբ Հոգին է այն Անձնավորությունը, Ով մեր մեջ լցնում է Աստծո Սերը:
Հիսուսը մեզ ուղղորդեց դեպի Սուրբ Հոգին: Այսօր երկրի վրա Աստծո ներկայացուցիչը Սուրբ Հոգին է: Մի՛ փնտրիր Աստծուն հեռուներում, Նա քո մեջ է:
Աստծո Խոսքն ասում է.
«...Անապատում ջրեր են բխելու եւ ամայի տեղում՝ առուներ»: Ես.35:6:
Ջրերի բխելուն կարող է խոչընդոտել միայն հավատի պակասը կամ բացակայությունը: Մի քանի շաբաթ մի հաճախիր եկեղեցի, մի կարդա Աստծո խոսքը, մի մտածիր Տիրոջ մասին, և կչորանան ջրերի աղբյուրները, կցամաքեն գետերը: Աղբյուրները կարող են խցանվել մեղքի պատճառով:
Երբ Սուրբ Հոգու ջրերը մի անգամ բխում են քո մեջ, նրանք սկսումեն հոսել ու գործել:
Հիսուսն ասում է. «Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է, Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կ’բղխին»: Հովհ.7:38:
Սիրել Տիրոջը, մոտենալ Նրան, նշանակում է խորհել Նրա մասին: Ժամանակ տրամադրիր Տիրոջ մասին մտածելուն, և ջրերը կբխեն, բնավորությունները կուղղվեն, կյանքը կփոխվի:

Սեփական լրատվություն:
Տեսանյութը՝ շուտով:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ