Անցում՝ նոր մտածելակերպով
Կյանքը բաղկացած է ժամանակահատվածներից ու ոլորտներից՝ մանկապարտեզ, դպրոց, ԲՈՒՀ, աշխատանք... Մի ոլորտից մյուսը անցնելիս հանդիպում ենք դժվարությունների: Դրանք հաղթահարելու համար, պետք է ընդունել, որ անցում ենք կատարել մի համակարգից մեկ այլ համակարգ ու փոխենք մեր մտածելակերպը նոր համակարգին համապատասխան:
Կյանքի ամենակարևոր անցումը ապաշխարությունն է, երբ անցնում ես անհավատությունից դեպի հավատ:
Ապաշխարությունից հետո ոմանք ասում են՝ «Ես փրկված եմ, ուրեմն ես հաղթող եմ»: Բայց ճիշտ կլինի ասել՝ «Ես փրկված եմ, որովհետև Հիսուսը հաղթող է»: Եթե ուզում ես դու էլ հաղթող լինել և մասնակից լինել Հիսուսի հաղթանակին, ուրեմն պետք է փոխես մտածելակերպդ, մոռանաս հինը ու ապրես նոր կյանքով: Պետք որոշում կայացնես, ինչպես Հիսուսը.
«... ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց»։ Եբր.12:2
Հիսուսը թողեց երկնային ուրախությունը, մտավ երկրային դժվարությունների մեջ, ճաշակեց մահը, բայց հարություն առավ ու հաղթեց մահին:
Մտածելակերպի ամենից դժվար փոփոխությունը ֆինանսական փոփոխությունն է: Աշխարհում քո ֆինանսները 100%-ով պատկանում էին քեզ: Ապաշխարությունից հետո դրանց 10%-ը քոնը չէ: Պետք է փոխվի մտածելակերպդ: Պետք է ընկալես, որ ոչ թե քոնն է և տալիս ես Աստծուն, այլ Իրենն է: Դու ընդամենը Աստծունը տալիս ես Աստծուն:
«Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. Եւ ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չլինի»։ Մաղաքիա 3:10:
Եթե քո միտքը մշտապես Աստծո բաներն է մտածում, եթե քո մտածելակերպը փոխել ու համապատասխանեցրել ես Աստծո մտածելակերպին, այդ ժամանանակ կարող ես վստահորեն ասել, որ մտել ես աստվածային համակարգի մեջ: