Անգլիայում «փողոցային հովիվների» շնորհիվ կասեցվել է ինքնասպանությունների ալիքը
Անգլիակսն Շնոփշիր կոմսության հրշեջ պահպանության պետն իր երախտագիտությունն է հայտնել «փողոցային հովիվներին», որոնց գործունեության արդյունքում զգալիորեն կրճատվել է Շրուսբերի գետում ինքնասպանությունների քանակը:
Քրիստոնյա կամավորների խումբը, որ ստացել է «փողոցային հովիվներ» անվանումը, երեկոյից մինչև առավոտ հերթապահում է Շրուսբերի գետի մոտ՝ ինքնասպանության փորձերը կանխելու նպատակով:
«Մենք այս ծառայությունը սկսել ենք՝ նպատակ ունենալով նվազեցնել մահվան դեպքերը քաղաքի կենտրոնով անցնող գետում: Մենք աշխատում ենք օգնել հուսահատության հասած մարդկանց», - ասում է «փողոցային հովիվ» Յան Հորնը (Ian Hornе):
Ինչպես տեղեկացնում է Christian Concern for our Nation-ը, 2004 թվականից հետո գետում գրանցվել է մահվան ելքով ինքնասպանության 29 դեպք: Ծառայությունը սկսելուց հետո՝ 2011թ. նոյեմբերից առայսօր գետում ոչ ոք չի խեղդվել:
Ներկայումս հրշեջ բրիգադները «հովիվներին» սովորեցնում են, թե ինչպես փրկել խեղդվողներին: «Մենք ուրախությամբ ենք սովորեցնում նրանց փրկել խեղդվողին: Նրանց դերը հասարակության մեջ անգնահատելի է»,- ասել է Ջոն Ռեդմոնդը՝ Շնոփշիր կոմսության հրշեջ պահպանության պետը:
Աղբյուր՝ www.cnlnews.tv