Անմոռանալի «Ճամբար 2014»-ը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սևանի «Դրախտ քեզ համար» հանգստյան տունն այս տարի իր հյուրընկալ դռներն էր բացել «Նոր սերունդ» եկեղեցու առջև:
Եկեղեցու մոտ 70 հավատացյալները դեռ երկար կհիշեն իրենց հնգօրյա հանգիստը Սևանի ափին:
«Նման օծված ու հագեցված հանգիստ դեռ չէր եղել»,- միաբերան պնդում են նրանք, ովքեր նախկինում հաճախ են մասնակցել եկեղեցու ամառային ճամբարներին:
Առավոտյան մարզանքից մինչև երեկոյան միջոցառումներն անցնում էին մեծ խանդավառությամբ, Աստծո օրհնությամբ ու նոր լիցք էին հաղորդում բոլոր հանգստացողներին:
Ծառայություններ լինում էին օրը երկու անգամ: Առավոտյան ծառայությունները անց էին կացնում եկեղեցու ավագ ծառայողները:
Երեկոյան ծառայություններին իր հովվական խոսքն էր ասում եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը: Բոլոր ծառայությունները նվիրված էին կամ ինչ որ կերպ առնչվում էին ճամբարի նշանաբանին՝ «Ապագան մեր մեծ է»:
Բոլոր հանգստացողները բաժանվել էին երկու թիմի՝ «կարմիր» և «կապույտ»:
Ցերեկը կազմակերպվում էին խաղեր, մրցույթներ՝ սպորտային...
... կամ ինտելեկտուալ:
Երեկոյան լինում էին կինոդիտումներ, քննարկումներ աստվածաշնչային թեմաներով: Վերջին երեկոյան բոլորը հավաքվեցին ավանդական դարձած խարույկի շուրջը:
Երկրպագությունն ու փառաբանությունը ուղեկցում էին բոլոր միջոցառումներին: Բոլոր ճամբարականներին միավորում էր Աստծո անսահման Սերն ու միաբանությունը:
Հովիվ Տիգրանը ճամբարը բնութագրեց որպես ախույժ, ուրախ, բայց միևնույն ժամանակ՝ հեզ ու խոնարհ, նշելով, որ հեզ՝ չի նշանակում խեղճ:
Վկայում է Մոսկվայից ժամանած Հովհաննեսը. «Ես պատկերացնում էի, որ լավ է լինելու, բայց չէի պատկերացնում, որ ասյքա՜ն լավ է լինելու»:
Այն հարցին, թե մյուս տարի նույնպե՞ս կմասնակցի ճամբարին, Հովհաննեսը տվեց կարճ պատասխան. «Ամեն տարի»:
Ճամբարականները վերադարձից հետո երկար ժամանակ միմյանց հետ զրուցում էին ճամբարում առաջացած արտահայտություններով ու կատակներով, որոնք բացարձակ հասկանալի չէին ճամբարին չմասնակցածներին:
Բոլորը լցված էին մի համոզումով, որ ճամբարի նշանաբանը լիովին համապատասխանում է իրականությանը՝ «Ապագան մեր մեծ է»:
Սեփական լրատվություն