Անմոռանալի ծառայություն Սաքո և Սալբի Քելեշյանների հետ
Ապրիլի 6-ին «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա ծառայությունը հագեցված էր հրաշալի օրհնություններով:
Ծառայության սկզբում հովիվ Տիգրան Թադևոսյանը եկեղեցուն հայտնեց Էռնայի և Մայիսի պասակադրության ուրախալի լուրը:
«Մեր փառաբանության խմբից մի ծաղիկ են տանում: Բայց նրան տանում են, որպեսզի դառնա ծաղկեփունջ ու այդ ծաղկեփունջը նվիրեն եկեղեցուն»,- մարգարեացավ հովիվը:
Հովիվն իր բարեմաղթանքներն ու հորդորները ուղղեց Էռնային ու Մայիսին՝ հաստատելով դրանք աստվածաշնչյան ճշմարտություններով: Հովիվն ու ամբողջ եկեղեցին մեծ ցնծությամբ և ուրախությամբ օրհնեցին նոր ստեղծվող ընտանիքը:
«Նոր սերունդ» եկեղեցու համար երկրորդ օրհնությունը քրիստոնեական երգերի անզուգական կատարող, ճանաչված ամերիկահայ երգչուհի Սալբի Քելեշյանի ելույթն էր: Սիրված երգչուհին եկեղեցուն նվիրեց Հայկուհի Բաբայանի հեղինակած մի շարք երգերի անզուգական կատարումներ, որ բխում էին սրտի և հոգու խորքերից: Լեփ-լեցուն դահլիճը՝ հագեցած աստվածային ներկայությամբ, Սալբի քրոջ հետ հոտնկայս երգում էր հոգեհարազատ երգերը:
Երգչուհու կատարումներին հաջորդեց նրա ամուսնու՝ Սաքո Քելեշյանի խոսքը:
Կյանքում ամենադժվարին բաներից մեկը սպասելն է: Այն հատկապես դժվար է, երբ սպասում ես Աստծո պատասխանին, իսկ Աստված լռում է: Աստծո լռությունից անգամ «ոսկորները մաշվում են»: Գիտենք, համոզված ենք, որ Աստված ներկա է մեր կյանքում, բայց Նա լռում է:
Ավելին: Երբեմն բարիքի ենք սպասում՝ չարիք է գալիս, լույսի ենք սպասում՝ խավար է գալիս: Ու ոչ միայն չենք ստանում այն, ինչը ուզում էինք, այլ ստանում ենք այն, ինչը չէինք ուզում:
Աբրահամը զոհերը երկու կես արեց (Ծնն. 15:10-13), դրեց միմյանց դիմաց և սկսեց սպասել: Բայց Աստված լռում էր: Գիշատիչ թռչունները եկան, որ կտցահարեն զոհերը: Աբրահամը ելավ և քշեց նրանց:
Սպասման, փորձությունների ու դժվարությունների նպատակը մեզ շարժման մեջ դնելն է: Աստված կամենում է, որ մենք ելնենք ու քշենք գիշատիչներին, շարժվենք, ազատվենք անտարբերությունից, ոխից, ատելությունից:
Ու Աստված կխոսի այն ժամանակ, երբ մենք մեր լավագույնն անելուց հետո լռենք: Աստված այդ ժամանակ կխոսի, կօրհնի մեզ ու կլռեցնի մեր թշնամիներին:
Սեփ.լր.
Կարծիքներ (1)
Roman
Apr 09, 2014 | 03:06
Shaaaaaaaaaaat urax em shnorhavorum em cankanum em Astco orhnutyunner@ dzer kyanqum havityan.........uxxaki barerov shat qich kareliya artahaytvel duq uxxaki Hrashq ek sirum em dzez shaat