Ապավինիր միայն քո Տեր Աստծուն
Պատերազմել մեղքի դեմ և ապավինել միայն Աստծուն,- այսօր քրիստոնյաների ռազմավարությունը պետք լինի ճիշտ այսպիսին:
Հոկտեմբերի 6-ին «Նոր սերունդ» եկեղեցու պատգամախոսն էր օծված ծառայող Նարինե Մխիթարյանը, ով իր խոսքը կառուցել էր 4-րդ Թագավորաց 18 գլխում նկարագրված դեպքերի վերլուծության հիման վրա: Հուդայի Եզեկիա թագավորն ապավինում էր Աստծուն և Ասորեստանը անզոր էր նրան հաղթելու: Սակայն երբ հեռացավ Աստծուց, այլևս հաշտության որևէ հնարավորություն չփրկեց թագավորին: Կրկին ապավինեց Տիրոջը և կրկին արժանացավ Նրա պաշտպանությանը:
Ուրեմն, քրիստոնյան ոչ մի դեպքում չպետք է հեռանա իր Տեր Աստծուց և չպետք է փնտրի փոխզիջման հնարավորություններ մեղքի հետ:
«Մի՞թէ չգիտես, կամ չե՞ս լսել, որ հաւիտենական Աստուած է Եհովան՝ երկրի ծայրերի ստեղծողը. Նա չի յոգնում եւ չի նվաղում. նորա հանճարը անքննելի է։ Նա է հոգնածին ուժ տվողը. Եւ նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում։ Եւ պատանիները կհոգնեն եւ կթուլանան, եւ երիտասարդները բոլորովին անզոր կդառնան: Բայց Տիրոջ ապաւինողները կնորոգուին ուժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն հոգնի, կքայլեն եւ չեն նվաղի» (Ես. 40:28-31):
Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ.լր.