Արդյո՞ք հավատ կգտնեմ
Անցյալ կիրակի՝ սեպտեմբերի 14-ին, «Նոր սերունդ» եկեղեցու հյուրն էր Իժևսկ քաղաքի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ, «Նոր սերունդ» եկեղեցու բարեկամ Սուսաննա Օգանեզովան:
Նրա օծված խոսքը ևս մի անգամ բացահայտում էր հավատքի կարևորությունը կյանքի ու փրկության համար:
Պետրոսը մինչև աքլորականչ երեք անգամ ուրացավ Տիրոջը: Տիրոջը խաչեցին, և ամեն անգամ աքլորականչ լսելիս Պետրոսը խղճի խայթ էր զգում: Նա գիտակցում էր իր մեղքը, գիտակցում էր, որ ինքն ուրացավ Հիսուսին ամենաճակատագրական պահին, նրան հետապնդում էր այն միտքը, որ Տիրոջ մահվան համար մեղավոր է նաև ինքը:
Սակայն երբ եկան կանայք ու հայտնեցին, որ Տիրոջ գերեզմանը դատարկ է, որ Տերը հարություն է առել, Պետրոսը ցնծաց: Ցնծաց, որովհետև հավատաց հարությանը, հավատաց, որ իր մեղքի հետևանքը վերացել է: Նա հավատաց, որ Տիրոջ հարությունով իր մեղքը ջնջվել է, ինքն այլևս մեղավոր չէ, այլ արդարացված է Տիրոջ արյունով և Նրա հարությունով:
Մենք էլ պետք է հավատանք, ու այդ հավատը պետք է լինի կենդանի, գործող հավատ, որովհետև Բարի լուրն այն չէ, ինչ կատարվել է 2000 տարի առաջ: Բարի լուրը կատարվում է այսօր, հիմա, ամեն րոպե, ամեն վայրկյան ու իր հետ բերում է ուրախություն: Մենք ունենք Աստծո ուրախությունը և ողորմությունը, որովհետև հավատում ենք, որ Աքայությունը մեր մեջ է:
Սեփ. լր.