Արտահերթ օրհնություն «Նոր սերունդ» եկեղեցում

Արտահերթ օրհնություն «Նոր սերունդ» եկեղեցում
Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի մեկին, «Նոր սերունդ» եկեղեցում տեղի ունեցավ արտահերթ ծառայություն: Պատգամով եկեղեցուն դիմեցին հովիվներ Ռուսաստանի դաշնությունից:
Ռուսաստանի քրիստոնյա գործարարների Միության ղեկավար, մեր հայրենակից, հովիվ Վլադիմիր Հարությունովը Սոչի քաղաքից հանդես եկավ ֆինանսական ծառայությամբ:
Screen%20Shot%202014-10-01%20at%2021.28.
«Ինձ հաճախ հարցնում են, թե պե՞տք է արդյոք տասանորդ տալ: Ես պատասխանում եմ՝ ոչ: Աստծուն է պատկանում ձեր ունեցվածքի ոչ թե տաս տոկոսը, այլ ամբողջությամբ՝ հարյուր տոկոսը»,- ասաց հովիվ Վլադիմիրը: «Քրիստոնյան չպետք է փող պահի, քրիստոնյան պետք է փողը ծախսի Աստծո Արքայության շինության համար: Եթե փողը պահես, ապա կգա ժամանակը, և այն կձգի քեզ իրեն երկրպագելու»,- հավելեց քարոզիչը:
Այնուհետև քարոզեց Չերեպովեց քաղաքի եկեղեցու հովիվ Սերգեյ Տերեխովը:
Screen%20Shot%202014-10-01%20at%2021.31.
Նրա խոսքը նվիրված էր Սիրուն: Երբ Հիսուսին հարցրին, թե որն է գլխավոր պատվիրանը, Հիսուսն առանց մտածելու, առանց երկմտելու պատասխանեց՝ «Սիրր քո տեր Աստծուն» և «Սիրիր մերձավորիդ»: Ուրեմն՝ գլխավորը Սերն է: Որպես իր խոսքի հիմնավորում հովիվը կարդաց և՛ Աստվածաշնչյան ճշմարտություններ, և՛ համառոտ պատմեց Լև Տոլստոյի պատմվածքներից մեկը, որտեղ Հիսուսը մի հավատացյալի այցելում է տնանկի, կարիքավորի ու աղքատի տեսքով: «Որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»: Մատթ.25:40։
Վերջում ծավալուն քարոզով եկեղեցուն դիմեց Ռուսաստանի Ավետարանական հավատի քրիստոնյաների եկեղեցու տնօրինող եպիսկոպոսի տեղակալ, եպիսկոպոս Նիկոլայ Զալուցկին:
Screen%20Shot%202014-10-01%20at%2021.36.
«Եթե հավատանք սրտով, դավանենք շուրթերով և մեր հավատը հաստատենք մեր ապրած կյանքով, ապա կլինենք ամենաերջանիկ մարդիկ»,- համոզված է եպիսկոպոսը:
«Ապրել Հիսուսի մեջ՝ սա է մեծագույն երջանկությունը, որ հնարավոր է միայն Սուրբ Հոգու առաջնորդությամբ»,- ասաց քարոզիչն ու մանրամասն ներկայացրեց Սուրբ Հոգու դրսևորումները: Օծություն, երկրպագություն, իմաստություն, բարեպաշտություն, խորհուրդ ու գիտելիք, հայտնություն, բարեպաշտություն, ուրախություն. սրանք են Սուրբ Հոգու ազդեցության արդյունքները հավատացյալի կյանքում:
Վերջում եպիսկոպոսը աղոթեց բոլոր նրանց համար, ում հոգում անապատ է, հուսահատություն կամ տրտմություն:
Ռուսաստանյան հովիվների արտահերթ ծառայությունը «Նոր սերունդ» եկեղեցում հիրավի արտահերթ օրհնություն էր եկեղեցու հավատացյալների համար:
Սեփ. լրատվություն:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ