Արտահերթ օրհնություն

Արտահերթ օրհնություն
«Նոր սերունդ» եկեղեցին այսօր ցնծությամբ դիմավորեց հովիվ Տիգրան Թադևոսյանին: Հովիվն էլ իր հերթին անչափ ուրախ էր կրկին հարազատ եկեղեցու հետ լինելու համար: Փորձությունն ու բաժանումը չէին կարողացել կոտրել ո՛չ հովվին, ո՛չ եկեղեցուն: Հովիվը գոհացավ Աստծուց, որ թեև որոշ ժամանակ եկեղեցում ներկա չէր ինքը՝ հովիվը, սակայն ներկա էր հավիտենական Հովվապետը՝ Հիսուս Քրիստոսը: Եվ եկեղեցին ավելի էր կոփվել ու հաստատվել. «Դժվարությունների մեջ է երևում հավատարմությունն ու հոգևոր հասունությունը»,- եզրակացրեց հովիվը:
Իր խոսքը հովիվն ամբողջությամբ նվիրեց ավետարանչությանը:
Հիսուսը կանչեց Սիմոն Պետրոսին ու նրա եղբայր Անդրեասին ու ասաց. «Իմ ետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ» Մարկ. 1:16: 
Հիսուսը ինձ ու քեզ էլ կանչել է, որ մարդկանց որսորդներ՝ ավետարանիչներ լինենք: Ժամանակն է, որ հրաժարվենք «կենցաղային» Ավետարանից: Ժամանակն է ընկալել աստվածաշնչյան հորդորը՝ «... հոգս մի անէք ասելով, թէ ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք...: Որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» Մատթ. 6:31-33։
Ուզու՞մ եք ուրախություն, խաղաղություն ու արտահերթ օրհնություններ ունենալ: Ահա դրանք ունենալու գաղտնիքը՝ ավետարանչություն:
Տեսանյութը՝ շուտով:
Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ