Աշխարհայացքի ուժը, ինչպե՞ս բացահայտել և ձևավորել այն

Աշխարհայացքի ուժը, ինչպե՞ս բացահայտել և ձևավորել այն
Մայիսի 11-ին տեղի ունեցավ հերթական NG Youth  երիտասարդական ծառայությունը, որին հյուրընկալվել էր հաջողակ գործարար, հրապարակախոս, դասախոս, «Առաջնորդների զարգացման կենտրոնի»  հիմնադիր Ստեփան Ավանեսյանը:
Որպես հաջողակ գործարար և հաջողակ քրիստոնյա՝ նա իր որոշ գիտելիքներով  և փորձով կիսվեց երիտասարդների հետ:
Ներկաներին հորդորեց ձգտել հասկանալու, բացահայտելու, ընկալելու «աշխարհայացք» երևույթը: Նեղ աշխարհայացքի պատճառով մարդիկ չեն կարողանում կազմել և արտահայտել իրենց սեփական կարծիքը
youth02.JPG
Աշխարհայացքի զորությունը, դրա դրսևորման կարևորությունը խորապես ընկալելու համար Ստեփան Ավանեսյանը առաջարկեց դիտարկել դրա մի քանի սահմանումներ
• Աշխարհի մտավոր ընկալում
• Կյանքի տևողություն
• Հատուկ կյանքի փիլիսոփայություն
• Ընդհանուր պատկերացում, որով տեսնում ենք և մեկնաբանում աշխարհը
• Պարադիգմա՝ մոդել, տեսություն
«Աշխարհայացքը մի ընդհանուր պատկերացում է, թե ինչպես եք տեսնում կյանքը, ինչպես եք վերաբերվում դրան և ինչպես եք այն մեկնաբանում:
Ձեր միտքը պիտի զարթոնք ապրի, ու դուք պետք է սկսեք հարցեր տալ: Մենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սկզբունքները կարող ենք վերցնել և ձևավորել մեր աշխարհայացքը:  Հիսուսին հետևում էին մարդիկ, որովհետև Նա զարմանալի ու զորավոր գործեր էր անում՝ ոչ սովորական: Ինքներս մեզ պետք է հարցնենք: Իսկ ինչո՞ ւ են մարդիկ մեզ հետևում, կամ ինչո՞ վ ենք մենք հետաքրքրում նրանց
youth00.JPG
Մարդն ինչ տեսնում է, դա էլ անում է, և ինչ չափով անում է, այդ չափով էլ արդյունք է ստանում : Աշխարհը լավ բաներ չի տեսնում, ճիշտ օրինակներ չունի իր առջև, այդ պատճառով էլ չի անում լավը: Ի՞ նչ ես դու այսօր տեսնում, ո՞ ւմ հետ ես շփվում, ո՞ վ է քեզ համար օրինակ ծառայում, և արդյո՞ ք տեսնելով, դու անում ես այն:
Լավ կլինի, եթե հետևեք հաջողակ, իմաստուն մարդկանց, շփվեք ճիշտ մարդկանց հետ:
Իսկ լավը տեսնելու համար պետք է շարունակաբար փնտրենք, ուշադիր լինենք և հետևողական:
Ահա 3 կարևոր գործոն աշխարհայացքի ընդլայնմանը նպաստելու համար.
• Անկախ կամք
• Խիղճ
• Երևակայություն
Վերցնելուց բացի դու պետք է ունենաս ինչ-որ բան տալու համար: Դու չես կարող երևակայել և տեսնել, եթե քո բազան դատարկ է:
youth03.JPG
Ձեր աշխարհայացքը պետք է ընդլայնեք հետևյալ կետերի նկատմամբ.
• Հնարավորությունների
• Հարաբերությունների
• Աշխատանքի
• Ժամանակի
Սկսեք մտածել, թե ինչի վրա եք ծախսում ձեր օրը: Ինչպե՞ ս եք արձագանքում ձեր կյանքում ի հայտ եկած հնարավորություններին: Ինչպե՞ ս եք վերաբերվում ձեր հարաբերություններին: Ո՞ւմ հետ եք շփվում, ի՞ նչ եք տալիս և վերցնում նրանցից: Սկսեք ճանաչել ձեզ, որպեսզի կարողանաք ճանաչել ուրիշներին: Սկսեք թեև ամենապարզ բաներից, քչից, այն ռեսուրսներից, որոնք ունեք, զարգացրեք դրանք, ընդլայնեք ձեր գիտելիքների պաշարը և շարունակաբար ներդրումներ արեք այնտեղ: 
Քո կյանքը կարող է փոխվել, և դու կդառնաս պահանջված, հետքրքիր ու հաջողակ անձնավորություն»:
Կարծիքներ՝
Այսօր այն օրն էր ինձ համար, երբ բախվեցին առկա խնդիրները, անպատասխան հարցերը, երազանքները, ձգտումները: Լինել հաջողակ մարդ դեռ մանկուց եմ ձգտել դառնալ: Այսօր կանգառ էր, ինքս ինձ հարց տալու օր էր... Մտածելու առիթ՝  արդյոք ես հաջողակ եմ: Ամեն դեպքում հեշտ չէ լինել այդպիսին, բայց և անհնար էլ չէ:
Արման Սարգսյան
Շատ հրաշալի երեկո ունեցանք այսօր: Ովքեր ներկա չէին հավատացնում եմ՝ մեծ բան են կորցրել: Շատ անգամ եմ լսել տարբեր մարդկանց խորհուրդները կամ թրեյնինգները՝ նման թեմաների վերաբերյալ, բայց այս մեկը յուրահատուկ էր ու շատ հետաքրքիր ինձ համար: Այսօր աշխարհայացքի փոփոխության միջոցով կփոխվենք մենք, կփոխվի մեր շրջապատն ու մեր կյանքը: Նայել ամեն ինչին հետաքրքիր՝ փնտրելով մերը, ստեղծելով մեր աշխարհը՝ կփոխվի մեր կյանքը: Այսօր զարգացնելով մեզ՝ ամեն բնագավառում, տարատեսակ ոլորտներից անհրաժեշտ ինֆորմացիա քաղելով և լայնացնելով մեր աշխարհայացքը՝ մենք կգնանք դեպի մեր նպատակը:
Աննա Թադևոսյան
Շատ յուրահատուկ և կարևոր սեմինար էր: Երկրորդ անգամ է, որ առիթ ունեցա լսել Ստեփան Ավանեսյանին: Թե՛ առիջին և թե՛ երկրորդ անգամ շատ տպավորված էի: Այսօր նա լուրջ մարտահրավերներ նետեց մերօրյա քրիտոնյա երիտասարդներին, որպեսզի լրջորեն գիտակցեն այն կարևորությունը, որ ունենք այս աշխարհում՝ որպես քրիստոնյաներ ու դատարկ չապրենք մեր կյանքը, այլ միշտ մի նոր բան սովորենք և դրական ազդեցություն ունենանք աշխարհի վրա:
Սուրեն Սահակյան

Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի օրը, ժամը 18։30։ 
«NG | YOUTH»

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ