Աշխարհին հաղթողի Ծնունդը

Աշխարհին հաղթողի Ծնունդը
2014 տարի առաջ ծնվեց մի մանուկ: Դա սովորական ծնունդ չէր: 
Ծնվեց Մեկը, Ով իր մեջ ուներ աշխարհի բոլոր մարդկանց փրկությունը:
Ծնվեց ՓՐԿԻՉԸ:
2014 թվականի առաջին կիրակնօրյա պատգամը «Նոր սերունդ» եկեղեցում նվիրված էր Սուրբ Ծնունդին: Հովիվ Տիգրան Թադևոսյանը ընդգծեց, որ բացահայտորեն ապրում ենք վերջին ժամանակներում, քանի որ այսօր մեղքը օրինականացվում է, օրենքը մեղքի կողմն է: Սատանան ամեն բան անում է, որպեսզի սպանի, գողանա, փչացնի, ապականի: Բայց Հիսուսը հայտնվեց, որպեսզի քանդի սատանայի գործերը:
1 Հովհ. 4:4-ում ասվում է. «Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ յաղթեցիք նորանց. Որովհետեւ աւելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թէ նա, որ աշխարհքիս մէջ է»։
Հետևաբար այն նույն Հոգին, որ Հիսուսի մեջ էր, նաև մեր մեջ է: Այն նույն նպատակը, որ ուներ Հիսուսը, ունենք նաև մենք՝ հաղթել սատանային, քանդել նրա գործերը:
Ուրեմն հարկավոր է լրջորեն խորհել ու ջանալ ամբողջ խորությամբ գիտակցել, թե որքա՜ն կարևոր իրադարձություն էր մեզ համար մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:
Քարոզի ավարտին եկեղեցին ընդունեց Սուրբ Հաղորդություն:
Սեփ. լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ