Աստծո Խոսք + Սուրբ Հոգի = Հրաշք
Հովիվ Տիգրան Թադևոսյանը դեկտեմբերի 20-ի իր քարոզում ցույց տվեց Աստծուց քո աղոթքների պատասխանը ստանալու մի հիանալի հնարավորություն:
Աստծո Խոսքն ասում է.
«Իմ խոսքերը ձեր սրտի ևհոգումեջ դրեք»: (2 Օր.11:18):
Աստված կամենում է, որ քո սրտում ունենաս Իր Խոսքը:
Հիսուսը Խոսքը համեմատեց սերմի հետ, իսկ մեր սրտերը՝ հողի հետ:
Աստծո Խոսքը դնելով մեր սրտերում, մենք օրհնվում ենք: Որոշ մարդիկ կարծում են, թե միայն աղոթքն ու երկրպագությունը բավարար են օրհնության համար: Բայց պետք է հիշել, որ պտուղ ստանալու համար պետք է սերմը՝ Աստծո Խոսքը, ընկնի հողում՝ մեր սրտերում, և պետք է, որ անձրևը՝ Սուրբ Հոգին ջրի նրան:
Հրաշք կարող է լինել, եթե միաժամանակ գործում են Աստծո Խոսքը և Սուրբ Հոգին:
Ի՞նչ է պետք անել սերմը հողում ցանելու՝ Աստծո Խոսքը մեր սրտերում դնելու համար: Հարկավոր է հիշել, որ քո բոլոր խնդիրների պատասխաններն առկա են Աստծո Խոսքում: Գտի՛ր այն խոսքը, որը վերաբերվում է քո խնդրին, սովորի՛ր այն, դի՛ր քո սրտի մեջ: Սկսիր աղոթել և երկրպագել Աստծուն: Քո աղոթքով ու երկրպագությամբ դու կջրես սերմը և շուտով կստանաս պտուղը:
Կան մարդիկ, որ կարծում են, թե անընդհատ կրկնելով «Հայր մերը» կլուծվեն իրենց բոլոր խնդիրները: Բայց ունիվերսալ սերմեր չեն լինում: Ամեն պտուղ ունի իր սերմը: Ինչ-որ ցանես, այն ես հնձելու: Պետք է գտնել այն խոսքը, որը համապատասխանում է քո խնդրին:
Եթե ուզում ես փոխել քո կյանքը, Աստծուց մի խնդրիր արդյունքը: Աստծուց խնդրիր սերմը:
Սեփական լարտվություն
Տեսանյութը՝ շուտով:
Կարծիքներ (1)
maya
Dec 21, 2015 | 00:10
hrashali xosq, henc aysor sa indz petq er. shnorhakalutyun sireli hoviv.