Աստծո Խոսքը համարվում է աղոթքի տարեգրություն

Աստծո Խոսքը համարվում է աղոթքի տարեգրություն
Աստծո Խոսքը համարվում է աղոթքի տարեգրություն։ 
Նրանից մենք իմանում ենք աղոթքին նվիրված Աստծո մարդկանց ձեռքբերումների մասին։ Իմանում ենք նաև Նրա կամքը աղոթքի վերաբերյալ։ Աստծո կամքի հավանությանը արժանանում են բոլոր նրանք, ովքեր հարատևում են աղոթքի մեջ։ Աստծո Խոսքը այն հենարանն է,որի վրա ամրացվում է աղոթքի հզոր լծակը, որը և ամեն բան գործի է դնում։ 
Հակոբը պայքարում էր Նրա հետ, Ով իրեն խոստում էր տվել։ Մենք պետք է ամուր բռնենք Խոստացողին, հակառակ դեպքում խոստացվածն անիմաստ է։ Աղոթքը կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ այն զորություն է, որը կենդանացնում է Աստծո Խոսքը, երբ մենք ամուր բռնվում ենք Անձամբ Նրանից։ Այդ ժամանակ աղոթքը նպաստում է խոստմունքի իրականացմանը։
Աստծո Խոսքը մեծ օգնություն է աղոթքի մեջ։ Եթե այն գրված է մեր սրտի մեջ, ապա Խոսքը ուղարկում է աղոթքի հորդառատ, ուժգին հեղեղներ։
Աղոթքը, որն ամրապնդվում է Աստծուն սիրով հնազանդվելու մեջ , համարվում է մեր բոլոր խնդիրների լուծումը։ Աստծո Խոսքի վրա հիմնված աղոթքը օրհնում է այն ամենը, ինչ մեզ պարգևել է Աստված։ Աղոթքի դերը ոչ միայն Աստծուց որևէ բան ստանալն է, այլև Նրանից արդեն ստացված ամեն բաների օրհնությունը։ Աղոթքը դերը ոչ միայն մեզ օրհնելն է, այլև մեր միջոցով այն ուրիշներին փոխանցելը։
Եթե Աստծո Խոսքը աղոթքի համար չի համարվում կենսաուժի աղբյուր, ապա այն թույլ է, անուժ և անօգուտ։ Աղոթքի մեջ կենսական ուժերի բացակայությունը վկայում է, որ նա չի սնվում Աստծո Խոսքից, որը վերականգնում է կորցրածը և նոր կյանք տալիս։ Յուրաքանչյուր մեկը, ով ուզում է սովորել լավ աղոթել,նախ և առաջ պետք է ուսումնասիրի Աստծո Խոսքը և հիշի այն, մշտապես խորհելով կարդացածի մասին։
Աստծո Խոսքի մեծագույն խոստմունքները պետք է մեր կողմից ընդունվեն հնազանդությամբ և ենթարկվեն փորձության։ Աշխարհը երբեք չի ճանաչի Ավետարանի օրհնությունները ամբողջությամբ, մինչև մենք՝ քրիստոնյաներս, չանենք մեր բաժինը։
Քրիստոնեական կյանքը չի դառնա այնպիսին, ինչպիսին պետք է լինի այնքան ժամանակ, մինչև աղոթողները չհամոզվեն Աստծո խոստմունքների ճշմարտացիության մեջ, որոնք ամբողջովին կիրականանան իրենց աղոթքների շնորհիվ։ Հենց աղոթքի միջոցով մենք նյութականացնում ենք այդ խոստմունքները, և դրանք մեզ համար դառնում են իրականություն։

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ