Աստծո Սերը

Աստծո Սերը

«Նոր սերունդ» եկեղեցու հուլիսի 21-ի կիրակնօրյա ծառայության պատգամը նվիրված էր Աստվածային սիրո բացահայտմանը: Աստվածային սերը գերբնական սեր է:

Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ:(Հովհ. 3:16)

Սակայն Աստված մեզնից փոխադարձ սեր է ուզում:

*Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։ Երկրորդն էլ սորան նման. * Սիրիր քո ընկերին քո անձի պէս։ (Մատթ. 22:37-39)

Եվ եթե մենք այնպես սիրենք Աստծուն, ինչպես Ինքը մեզ սիրեց, մենք կկարողանանք նաև սիրել միմյանց, և սրանով բոլորը կիմանան, որ մենք Հիսուսի աշակերտներն ենք:

Աստված վարձք ունի նրանց համար, ովքեր պահում են Իր պատվիրանները:

Եւ ինչ որ խնդրենք կ’առնենք Նորանից. Որովհետեւ Նորա պատուիրանքները պահում ենք, եւ Նորա առաջին հաճոյ եղածները անում ենք։ Եւ սա է Նորա պատուիրանքը, որ հաւատանք Նորա Որդի Յիսուս Քրիստոսի անունին եւիրար սիրենք, ինչպէս Նա պատուիրանք տուաւ մեզ։ (Ա Հովհ. 3:22-23)

 


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ