Աստծո արքայությունը քո սրտում
Կարևորագույն խնդրանքը, որ պետք է հնչի մեր աղոթքներում, Աստծո արքայությունն է. Դրա վառ օրինակն է հենց Տերունական աղոթքը, որտեղ առաջին իսկ տողերում առկա է Աստծո արքայության փափագը. «...Քո թագավորությունը թող գա»:
Մայիսի 12-ին «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա քարոզը նվիրված էր Աստծո արքայությանը: Առօրյա կարիքներից, խնդիրների ու հոգսերի լուծումներ խնդրելուց առաջ անհրաժեշտ է փնտրել Աստծո արքայությունը.
«Սակայն Աստուծոյ արքայութիւնը խնդրեցէք, եւ այդ բոլորը կ’աւելանայ ձեզ»։ Ղուկ12:31:
«Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնն ուտելիք եւ խմելիք չէ. Այլ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ ուրախութիւն Սուրբ Հոգովը»։ Հռոմ 14:17
Աստծո արքայությունը պետք է հաստատվի ամեն հավատացյալի սրտում.
«Որովհետեւ ահա Աստուծոյ արքայութիւնը հէնց ձեր ներսումն է»։ Ղուկ 17:21:
Աստծո արքայությունը մեր սրտերում հաստատելու համար պետք է բոլոր հոգսերը հանձնել Տիրոջը.
«Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար»։ Ա Պետ 5:7
Հոգսն ունի աճելու միտում: Անգամ փոքր հոգսի վրա կենտրոնանալու դեպքում այն մեծանում է և շեղում է մարդուն, հեռացնում է Աստծուց, հավատից ու եկեղեցուց: Հետևաբար.
«Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն»։ Փիլ. 4:6:
Սեփ. լր.
Տեսանյութը՝ այստեղ: