Աստծո սրտի ուրախությունը
Կիրակնօրյա ծառայության սկզբում «Նոր սերունդ» եկեղեցու ավագ ծառայող Նարինե Մխիթարյանը մեծ ցնծությամբ պատմեց նախօրեին եկեղեցու երիտասարդների կողմից իրենց բակում իրականացրած ավետարանչական միջոցառումը: Նա վկայեց,որ թաղի բոլորբնակիչները, ովքեր ներկա էին գտնվել միջոցառմանը, խիստ տպավորված ու օրհնված են եղել եիտասարդների երգերից, խոսքից ու փոքրիկ նվերներից:
Այնուհետև քարոզեց հովիվ Տիգրան Թադևոսյանը:
Սուրբ Հոքգին մեզ համար բացում է Հայր Աստծո սերը և Նրա կամքը: Մենք Նրա զավակներն ենք և պարտավոր ենք անել այն ամենը, ինչը կուրախացնի Նրան: Երբ ուրախանում է Հայրը, ուրախանում է նաև զավակը: Իսկ երբ ուրախանում է զավակը, նրա կյանքը փոխվում է:
«Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կ’գայ, նա կ’առաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. Որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կ’լսէ՝ կ’խօսի, եւ գալու բաները կ’պատմէ ձեզ»,- ասված է Հովհ.16-13-ում։
Առաջնորդել՝ նշանակում է օգնել բոլոր հարցերում, սովորեցնել ճիշտ խոսել, ճիշտ քայլել, ճիշտ ապրել: Եթե մենք լցված ենք Սուրբ Հոգով, ապա մենք կատարում ենք Աստծո կամքը: Այդ դեպքում ուրախանում է Հայր Աստվածը: Ուրախանում ենք նաև մենք:
Հետևաբար, անհրաժեշտ է իմանալ, թե որն է Աստծո կամքը: Պետք է իմանանք, թե ինչով է Նա ուրախանում և դա անենք:
Սուրբ Հոգին դա է սովորեցնում:
Աստծո համար ուրախության գագաթնակետը մեղավորի ապաշխարությունն է.
«Ասում եմ ձեզ, թէ այսպէս ուրախութիւն կ’լինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ»: (Ղուկ.15.7):
Ուրեմն, եթե ուզում ես ուրախացնել Աստծոն, ապա քարոզի՛ր Ավետարանը:
Երբ Աստված ուրախանում է մեղավորի ապաշխարությամբ, նույն ուրախությամբ ուրախանում են նաև Նրա աշակերտները.
«Նորանք էլ եկեղեցուցը ճանապարհ գցուեցան, եւ Փիւնիկէի եւ Սամարիայի միջովն անցնելով պատմում էին հեթանոսների դառնալը, եւ մեծ ուրախութիւն էին անում բոլոր եղբայրներին»։ (Գործք 15:3):
Բարձրացրու քո աչքերը: Նայի՛ր, թե ինչի վրա ես ուրախանում: Մի՛ ուրախացիր այս աշխարհի ուրախություններով, այլ ուրախացիր հավիտենական ուրախությամբ: Ուրախացիր Աստծո կամքով:
Սեփական լրատվություն