Աստծո զորությունն ու Աստծո իմաստությունը

Աստծո զորությունն ու Աստծո իմաստությունը
«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը սեպտեմբերի 14-ի կիրակնօրյա քարոզից առաջ համառոտ պատմեց Միացյալ Նահանգներ կատարած իր այցի, հանդիպումների ու ծառայությունների մասին:
Հովիվն ԱՄՆ-ում ծառայել է 8 եկեղեցիներում, մասնակցել է ICFN քրիստոնեական հեռուստատեսության երկու ուղիղ եթերների, մասնակցել է իր կյանքի վկայության մասին պատմող նկարահանումներին, ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր, ունեցել է հանդիպումներ, անհատական ծառայություններ:
Հովիվն իր կիրակնօրյա քարոզը նվիրեց Աստծո զորության եւ  իմաստության թեմային:
«Աստծո իմաստության գերազանցությունը աշխարհի իմաստության նկատմամբ անսահման է: Աստծո իմաստությունը բացահայտ երևում է Նրա արարչագործության մեջ, ամեն արարվածի մեջ: Աշխարհը ձգտում է ճանաչել Աստծո իմաստությունն իր իմաստությամբ, սակայն չի կարողանում: Այդ պատճառով աշխարհն այն հիմարություն է անվանում: Բայց մեզ համար Աստծո իմաստությունն ու զորությունը Խաչյալ Քրիստոսն է:
«Սակայն նրանց համար, որ կանչված են, լինեն հրեաներ թե հույներ, Քրիստոսն Աստծո զորությունն է և Աստծո իմաստությունը» 1Կոր1:24։
Այս զորությունը բերում է փոփոխության: Այդ փոփոխությունը կատարվում է մարդու ներսում: Փոխվում է մարդու բնավորությունը: 
Եթե մարդու կյանքում կա փոփոխություն, ուրեմն կա Աստծո զորությունը: Եթե ուզում ես, որ մարդու կյանքում փոփոխություն լինի, պետք է քարոզել ոչ թե խոսքի զորությամբ կամ ճարտասանությամբ, այլ պետք է  քարոզել խաչյալ Քրիստոսին, որովհետև Քրիստոսն է Աստծո վկայությունը:
Ուզում ես հաջողակ լինել, իմացիր՝ հաջողության միակ ճանապարհը խաչի ճանապարհն է: Հիսուսը աշխարհի ամենահաջողակ մարդն էր և այդ հաջողության պսակը խաչն էր:
Հիսուսի անունը քո մեջ զորություն և իմաստություն է արտադրում, բայց ոչ թե այս աշխարհի իմաստությունը, այլ Աստծո իմաստությունը: Աստծո զորությունն ու իմաստությունը խաչյալ Քրիստոսի մեջ է»:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ