Աստծուն մոտեցիր Հիսուսով

Աստծուն մոտեցիր Հիսուսով
Ինչու՞ Աստված չընդունեց Կայենին, բայց ընդունեց Աբելին: Մայիսի 19-ի քարոզի նպատակն էր բացահայտել այս հարցի պատասխանը: 
Պատգամախոսը՝ «Նոր սերունդ» եկեղեցու ավագ ծառայող քույր Մարինե Կարապետյանը, վերլուծելով Ծննդոց գրքի 4-րդ գլխում նկարագրված իրավիճակը Կայենի և Աբելի զոհաբերության մասին, հանգեց այն եզրակացությանը, որ Աստված ընդունեց Աբելին, քանի որ նա Աստծո առաջ էր եկել գառան արյունով: Նա Աստծո առաջ էր բերել ոչ թե իր անձը, ոչ թե իր աշխատանքի արդյունքները, այլ հենց գառան արյունը: 
Եվ մենք նույնպես, եթե ցանկանում ենք ընդունված լինել, եթե ցանկանում ենք, որ Աստված ընդունի մեզ և մեր զոհաբերությունները, պետք է ինքներս մեր սրտերում ընդունենք Հիսուսին, ընդունենք Գառան Սուրբ արյունը, ամբողջ խորությամբ ընկալենք նրա նշանակությունն ու արժեքը և Հիսուսի հետ միասին մոտենանք Հորը: 
Այդ դեպքում և միայն այդ դեպքում Հայրը կընդունի մեզ:

Տեսանյութը՝ այստեղ:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ