Աստված հարցնում է քեզ
Հավատի մեր ճանապարհին մենք ունենում ենք բազմաթիվ հարցեր և ուզում ենք Աստծուց ստանալ դրանց պատասխանները: Սակայն Աստված նույնպես ունի հարցեր՝ ուղղված մեզ: Եվ եթե մենք պատասխանենք բոլոր այդ հարցերին, ապա ինքներս հարցեր այլևս չենք ունենա,- այս մասին էր մայիսի հինգի կիրակնօրյա ծառայության բանախոս Գոռ Կարապետյանի քարոզը:
Աստված մեզ շատ հարցեր է ուղղում: Բայց ոչ թե նրա համար, որ ուզում է իմանալ դրանց պատասխանները: Ոչ: Ուղղակի հարցերի միջոցով Նա մեզ մտածելու հնարավորություն է տալիս, ուղղում է դեպի ճշմարտությունը, դեպի ինքնագնահատումը:
Բանախոսը Աստծո բազմաթիվ հարցերից հատկապես առանձնացրեց հինգ առանցքային հարցերը.
1. Ու՞ր ես (Ծն. 3:9). արդյոք որտե՞ղ ես դու, գտվու՞մ ես Աստծո կամքի, քո կոչման և նախասահմանության մեջ,
2. Ու՞ր է քո եղբայրը (Ծն. 4:9). անգամ գտվելով քո տեղում, արդյո՞ք հոգ ես տանում եղբորդ մասին, պահպանու՞մ ես նրան,
3. Ո՞վ կգնա մեզ համար (Ես. 6:8). պատրա՞ստ ես արդյոք ուղարկվել Աստծո արքայությանը ծառայելու,
4. Ո՞վ եմ ԵՍ (Մտթ. 16:15). գիտակցու՞մ ես, թե ով է Քրիստոսը քեզ համար,
5. Սիրու՞մ ես ԻՆՁ (Հովհ. 21:15):
Աստված ակնկալում է ճշմարիտ ու անկեղծ պատասխաններ: Եթե կարող ես պատասխանել այս հարցերին, ապա հարցազրույցն ամենակարող Աստծո մոտ անցար և տեղափոխվեցիր հաջորդ փուլ:
Անչափ օծված խոսքի սկզբում և ավարտին եղավ հզոր ու կրակոտ աղոթք՝ ողողված Սուրբ Հոգու կենարար ներկայությամբ:
Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ.լր.
Կարծիքներ (1)
Աշոտ
May 05, 2013 | 18:11
Բարձր մակարդակով, օծված և հիմնավոր քարոզ է: Թող Աստված առատորեն օրհնի Գոռ Կարապետյանին: