Աստված կանչում է: Գոռ Կարապետյան
Դու՛ ես մեր Տերը, Հիսու՛ս: Ոչ թե մեր հոգսերը, ոչ թե հիվանդությունները, ոչ թե ճգնաժամն ու խնդիրները, այլ Դու՛ ես մեր Տերը, Հիսու՛ս: Դու մեր Տերն ես ոչ միայն երեկ ու այսօր, այլև վաղը և հավիտյան: Ամեն»:
Սեպտեմբերի 1-ի կիրակնօրյա ծառայության սկզբում օծված երկրպագությանն ու փառաբանությանը հաջորդեց Գոռ Կարապետյանի հզոր աղոթքն ու օրհնված խոսքը:
Հին Կտակարանում Աստված կանչեց Աբրահամին: Աստված կանչեց Իսահակին, Հակոբին: Աստված կանչեց շատերին:
Հիսուս նույնպես կանչում էր մարդկանց. «Հետևի՛ր ինձ», - ասում էր Նա իր աշակերտներին:
Աստված կանչում է մեզնից յուրաքանչյուրին: Եվ մեզնից յուրաքանչյուրի համար Աստված նախատեսել է ծառայություն, գործ, որը կարող ենք անել միայն մենք և ուրիշ ոչ-ոք չի անի դա:
Ու երբ Աստված կանչում է մեզ, ի հայտ են գալիս խնդրիներ, արգելքներ: Բայց մենք չպետք է խուսափենք խնդիրներից, այլ համարձակ պետք է գնանք դրանց ընդառաջ, քանի որ մեզ հետ է Տերը, որովհետև «գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են» (Հռոմ. 8:28)։ Այսինքն՝ մեզ համար, որ կանչված ենք Նրա նախասահմանությամբ, բոլոր բաները միասին վերցրած՝ այդ թվում նաև խնդիրներն ու դժվարությունները, ծառայելու են բարուն՝ Աստծո գործին:
Իսրայելի ամբողջ ժողովուրդը վիճակահանությամբ թագավոր ընտրեց և վիճակն ընկավ Սավուղի վրա: Բայց Սավուղը թաքնվել էր կարասիների ետևում (1 Թագ.10:17-23): Իսկ մենք արդյո՞ք չենք թաքնվել: Եթե թաքնված ենք, ապա ժամանակն է դուրս գալու կարասիների ետևից:
Որովհետև երբ Տերն է կանչել մեզ ինչ որ բանի համար, ապա նույնիսկ մահը չի կարող դրան խանգարել:
Ծառայության վերջում բանախոսը բեմ հրավիրեց բոլոր նրանց, ովքեր ընդունվել էին ուսումնական հաստատություններ և վաղը առաջին անգամ նստելու էին ուսանողական նստարանին: Եկեղեցու ծառայող Նարինե քույրը շնորհավորեց, օրհնեց ու աղոթեց նրանց համար:
Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ.լր.