Աստվածաբանական համալսարանի 1-ին կուրսի ամփոփիչ դասը

Աստվածաբանական համալսարանի 1-ին կուրսի ամփոփիչ դասը
Դեկտեմբերի 22-ին «Նոր սերունդ» եկեղեցում տեղի ունեցավ Միջազգային աստվածաբանական համալսարանի 1-ին կուրսի ամփոփիչ դասը:
Դասին ներկա էին 1-ին կուրսի մեկ տասնյակից ավելի ուսանողներ, եկեղեցու ավագ ծառայողներ:
Hamalsaran1.jpg
Իրենց ամփոփիչ խոսքով հանդես եկան համալսարանի ուսանողներ Մհեր Մնացականյանն ու Արման Բուռնազյանը:

Մհերն իր խոսքը կառուցել էր Ելից գրքի 32 գլխում նկարագրված իրադարձությունների վրա, երբ Աստված իր գործողությունների համար հարցնում էր Մովսեսի համաձայնությունը՝ «Եւ հիմա թող տուր ինձ, որ իմ բարկութիւնը նորանց վերայ բորբոքուի եւ փչացնեմ նորանց» Ել.32:10: Մովսեսն արժանացել էր Աստծո կողմից այսպիսի վերաբերմունքի իր խոնարհության և Սիրո շնորհիվ:
Hamalsaran2.jpg
Արմանն իր խոսքը նվիրել էր Աստծո անսահման Սիրուն:
Ուսանողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Աստծուց և ավագ ծառայողներից՝ հիմնավոր և հետևողական ուսուցման համար:

Եկեղեցու ավագ ծառայողներն  իրենց խոսքում հավաստեցին, որ համալսարանի ուսուցումն անչափ օգնել է իրենց հոգևոր աճին, նպաստել է որպես ծառայող կայացմանը: Ուսուցումը հնարավորություն է տալիս եկեղեցուն հաստատվել որպես մեկ շունչ, մեկ մարմին, լինել միաբան ու հստակորեն իրականացնել Աստծո ծրագրերը:
Hamalsaran3.jpg
Ուսանողներին ու ծառայողներին հանձնվեցին շնորհավորական բացիկներ՝ օրհնություններով ու բարեմաղթանքներով: 




Դասն անցավ ջերմության և սիրո մթնոլորտում՝ տոգորված ոգևորության և ուրախության զգացումով:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ