Աստվածաշնչի տոն Մոսկվայում
Մոսկվայի և Մոսկովյան մարզի Ավետարանական եկեղեցիների հովիվների համատեղ որոշմամբ սեպտեմբերի 21-ին Մոսկվայի Տուշինսկի շրջանի Ավետարանական եկեղեցու շենքում տեղի կունենա Աստվածաշնչի տոն:
Տոնակատարությանը մասնակցելու են հրավիրված ոչ միայն եկեղեցիների հավատացյալներ, այլ նաև այնպիսի անձինք, ովքեր Աստծո Խոսքը ոչ մի անգամ իրենց ձեռքը չեն վերցրել:
Միջոցառման հիմնական նպատակներն են եկեղեցու կյանքում Աստվածաշնչի հեղինակության վերականգնումը և Իր պարգևած Խոսքի համար Աստծուն երախտապարտ լինելը:
Տոնակատարության ժամանակ կգործի նաև Աստվածաշնչյան պատմական ցուցահանդեսը և Աստվածաշնչյան թեմաներով նկարների պատկերասրահը:
Աղբյուր՝ protestant.ru