Աթեիստները կրկին պարտվեցին
Դատարանը հերթական անգամ մերժեց աթեիստների հայցն ընդդեմ ԱՄՆ Ֆինանսների դեպարտամենտի՝ թղաթդրամների և մետաղադրամների վրայից «In God we trust»՝ «Աստծուն ենք ապավիանում» գրառումը հանելու վերաբերյալ:
Freedom From Religion Foundation աթեիստական ընկերությունը և իրավաբան Միքայել Նեուդոուն հայտարարել էին, որ թղթադրամների վրա տեղադրելով Աստծուն ուղղված գրառումը՝ կառավարությունը օժանդակում է կրոնին և միաժամանակ խախտում է պետության և եկեղեցու սահմանադրական տարանջատման սկզբունքը:
2006 թվականին Նեուդոուն դիմել էր Սակրամենտոյի դատարան, բայց հայցն այն ժամանակ նույնպես մերժվել էր: Այս անգամա բողոքը ներկայացվել է Նյու Յորքի դաշնային դատարան: Դատավոր Հարոլդ Բայերն ասել է, որ 1864 թվականից գրառումը տեղ է գտել թղթադրամների վրա, և պնդումը, թե այն հակասում է եկեղեցու և պետության տարանջատման սահմանադրական սկզբունքին, անհիմն է:
Օրենքի և Արդարության ամերիկյան կենտրոնը (ՕԱԱԿ), որը պահպանողական կազմակերպություն է և դատարանին էր ներկայացրել իր վերլուծությունը, նշում է, որ վիճահարույց գրառումը անխզելիորեն կապված է Միացյալ Նահանգների պատմության հետ: ՕԱԿԿ-ի իրավաբանները նաև նշում են, որ սահմանադրությունը հիմք չի տալիս արգելելու կրոնական խորհրդանիշերի կիրառումը հասարակական կյանքում: Ընդգծվել է, որ թղթադրամների վրայի գրառումն արտացոլում է սահմանադրական այն դրույթը, որ ազատության իրավունքը Աստծուց է, ոչ թե պետությունից:
Աղբյուր՝ www.cnlnews.tv