Ավարտին մոտեցավ հովիվ Տիգրան Թադևոսյանի այցը ԱՄՆ

Ավարտին մոտեցավ հովիվ Տիգրան Թադևոսյանի այցը ԱՄՆ
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած ծառայողական այցի վերջին օրերը, ինչպես և ամբողջ այցը, խիստ հագեցված էին ծառայություններով, հանդիպումներով, հեռուստահաղորդումներով, աղոթքներով:
Օգոստոսի 27-ին հովիվը ծառայեց Լոս Անջելեսի հայկական «Երգ Երգոց» եկեղեցում (Song of songs Church), որի հովիվն է Ֆրունզ Արսենյանը, օգոստոսի 29-ին՝ Գլենդելի «Արթնության անձրևներ» եկեղեցում (Revival Rains Church), հովիվ՝ Լորիս Իսմաելյան:
HovivSong.jpg
Օգոստոսի 31-ին եղան երկու ծառայություններ: Առավոտյան հովիվը ծառայեց Բըրբենքի «Կյանք և Լույս» (Life & Light Armenian Church) հայկական եկեղեցում (հովիվ Արսեն Մեսրոպյան), իսկ երեկոյան հովվին կրկին հյուրընկալեցին «Նոր սերունդ» եկեղեցուն քաջածանոթ Սաքո և Սալբի Քելեշյանները՝ «Օրհներգ Առաելության» եկեղեցում:
Բացի այդ, հովիվ Տիգրան Թադևոսյանը կրկին մասնակցեց «Աղոթքի ժամ» հեռուստահաղորդմանը ICFN հայկական հեռուստաընկերությունում:
Շուտով հովիվը կվերադառնա հայրենիք:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ