Ավարտվեց «Թող Քո Թագավորությունը գա» կոնֆերանսը
Ահա և ավարտվեց «Նոր սերունդ» շարժման «Թող Քո Թագավորությունը գա» կոնֆերանսը: Երեք օր շարունակ Լատվիայի մայրաքաղաքում տարբեր երկրներից տասնյակ եկեղեցիների ներկայացուցիչներ տոնում էին այս գեղեցիկ ընտանեկան տոնը՝ «Նոր սերնդի» 26 ամյակը:
Կոնֆերանսի գլխավոր խոսնակներն էին առաքյալ Էդվին Ալվարեսը՝ Պանամայից, Գաբրիելլա Վետլենդը՝ Գերմանիայից, առաքյալ Անսելմ Մադաբուկոն՝ Նիգերիայից, Ալեքսեյ և Օլգա Լեդյաևները:
Նոյեմբերի 22-ի առավոտյան որպես կոնֆերանսի ներառված մաս «KINO CITADELE» կինոթատրոնում կայացավ «Ուխտի տապանակ» երաժշտական նախագծի ֆիլմային տարբերակի ցուցադրությունը:
Իսկ երեկոյան տեղի ունեցավ «Նոր սերունդ» շարժման եկեղեցիների ամենամյա միջազգային կոնֆերանսի եզրափակիչ ծառայությունը:
Տոնական ծառայությունը սկսվեց փառաբանությամբ, որից հետո իրենց շնորհավորական և երախտագիտական ուղերձներով հանդես եկան տարբեր երկրների ներկայացուցիչ հովիվներ ու եպիսկոպոսներ: Ավագ հովիվ Ալեքսեյ Լեդյաևին և Օլգա Լեդյաևային շնորահավորական խոսքով դիմեցին նաև Հայաստանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը և հովիվ Սուսաննա Հարությունովան, ինչպես նաև՝ որպես անակնկալ, գեղեցիկ երգի կատարմամբ հանդես եկան հովվի դստրերը՝ Ժակլին և Աննա Թադևոսյանները:
Ի պատասխան ՝ Օլգա Լեդյաևան շնորհավորեց եկեղեցուն ծննդյան առթիվ, ինչպես նաև նա իր շնորհակալական խոսքն ուղղեց հովիվ Ալեքսեյ Լեդյաևին՝ օրհնելով բոլոր գալիք նոր նախագծերը, ցանկանալով ոգեշնչում և համբերություն նոր տարում: Որից հետո ավագ հովիվ Ալեքսեյ Լեդյաևն արտահայտեց իր սերը՝ ողջ եկեղեցու հանդեպ և բոլորին ցանակցավ մտնել Աստծո խաղաղության մեջ: