Ավետարանական ընտանիքի եկեղեցիների հովիվներն այցելեցին հովիվ Տիգրան Թադևոսյանին
Երեկ «Նոր սերունդ» եկեղեցու հովվին այցելեցին Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու հովիվները: Նրանք իրենց զորակցությունը հայտնեցին հովվին՝ կնոջ, քրիստոնեական բազմաթիվ երգերի հեղինակ, սիրված երգչուհի Հայկուհի Բաբայանի ննջելու կապակցությամբ: Հովիվներն իրենց քաջալերանքի ու մխիթարանքի խոսքերն ուղղեցին իրենց եղբորը՝ հովիվ Տիգրան Թադևոսյանին:
«Նոր սերնդի» հովվին այցելել էին Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը, Սևանի «Ավետաբեր» եկեղեցու ավագ հովիվ Վլադիկ Բաղդասարյանը, Աբովյանի «Փարոս» եկեղեցու ավագ հովիվ Արարատ Պողոսյանը, «Էմմանուել» եկեղեցու երիտասարդական հովիվ Արտյոմ Քամալյանը, «Ավետաբեր» եկեղեցու տարածքային հովիվ Սերգեյ եղբայրը:
Կենդանի ու անկեղծ զրույց ծավալվեց հավիտենական կյանքի մասին:
Քննարկեցին ներկայումս քրիստոնեությանն ուղղված մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները եղբայրասիրության ու համերաշխության ոգով: Բոլորը միաբան էին քրիստոնեական արժեքների բարձրացման անհրաժեշտության հարցում:
Հանդիպման ընթացքում տիրում էր բացառիկ սիրո և խաղաղության մթնոլորտ:
Սեփ.լր.